«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ներդրողներին ներկայացրեց ինտեգրված առողջապահական և ապահովագրական հոլդինգի ռազմավարությունը և ամփոփեց իր պարտատոմսերի առաջին թողարկումը
Լուրեր |
Մարտի 18-ին «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հատուկ ներդրումային միջոցառման շրջանակում ներկայացրեց իր գործունեության մոդելը, ռազմավարական առաջնահերթությունները և առողջապահության ինտեգրված էկոհամակարգի զարգացման տեսլականը։
Այս միջոցառումը խմբի առաջին հրապարակային ներկայացումն էր ներդրողների
համայնքին։
«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը միավորում
է «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը
և «Բոնուս Ասիստանս» ասիստանս ընկերությունը։ Հոլդինգի բիզնես-մոդելն ուղղված է առողջապահության
ավանդական համակարգում առկա տարանջատման հաղթահարմանը, որն ընկերությունը մտադիր է լուծել` մեկ թափանցիկ կառավարվող համակարգի ներքո
միավորելով ապահովագրությունը, բժշկական ծառայությունները և բուժառուի աջակցությունը։
Միջոցառման ընթացքում ներդրողները
ծանոթացան խմբի գործող կառուցվածքին, հոլդինգում կենտրոնացված ընդհանուր գործառույթներին
և միասնական էկոհամակարգի զարգացման ծրագրերին։ Հոլդինգի ապագա զարգացման պլաններում
է միասնական թվային հարթակի ստեղծումը, հեռաբժշկության ծառայությունների զարգացումը,
տվյալների վերլուծության Data & Analytics Hub-ի ձևավորումը, ինչպես նաև բուժառուների
իրավական պաշտպանության ծառայության ներդրումը՝ բժշկական օմբուդսմենի մոդելով։
«Մեզ համար կարևոր է պահպանել
բաց և թափանցիկ երկխոսություն մեր ներդրողների հետ։ Այս միջոցառումը հնարավորություն
է տալիս ներկայացնելու ընկերության գործունեությունը և այն հիմնական գործոնները, որոնք
ապահովում են ներդրումների կայունությունն ու պաշտպանվածությունը երկարաժամկետ հեռանկարում»,
— նշել է հոլդինգի տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը:
Հոլդինգի առաջին պարտատոմսերի
թողարկումը
Միջոցառումը նաև նշանավորում
էր «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի պարտատոմսերի առաջին թողարկումը։ Առաջին փուլի թողարկման
ընդհանուր ծավալը կազմում էր 1 մլրդ ՀՀ դրամ և 2.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ պարտատոմսերի
տեղաբաշխողը Ամերիաբանկն էր։
Պարտատոմսերի
տեղաբաշխման գործընթացը հայկական կապիտալի շուկայում առանձնացավ իր բարձր ակտիվությամբ․
թողարկման ամբողջ ծավալը հաջողվեց տեղաբաշխել ընդամենը 4 օրվա ընթացքում, ինչը շուկայում
առանձնահատուկ արդյունք է։ Ներդրողների շուրջ 90 տոկոսը ֆիզիկական անձինք են, որն էլ
վկայում է ինչպես նախագծի նկատմամբ բարձր վստահության, այնպես էլ Հայաստանում ներդրումային
մշակույթի աճի մասին։
««Ինթելիջենթ
մենեջմենթ»-ի պարտատոմսերի առաջին խմբաքանակի արագ տեղաբաշխումն ու մանրածախ ներդրողների
ակտիվ մասնակցությունը վկայում են կապիտալի շուկայի հասունացման մասին։ Սա մեզ համար
ևս մեկ ազդակ է, որ մեր ներդրողներն ու Հայաստանի կապիտալի շուկան պատրաստ են և սպասում
են ամենատարբեր ոլորտներից նոր ընկերությունների մուտքին: Լիահույս ենք, որ այս օրինակը
ոգևորիչ կլինի մեր տնտեսության մյուս մասնակիցների համար և կխթանի նաև նոր ընկերությունների
ներգրավումը շուկայում»,- նշել է Ամերիաբանկի ներդրումային բանկինգի գծով
տնօրեն Առնո Մոսիկյանը։
«Ուրախ եմ ողջունել այս նախաձեռնությունը, որը միավորում
է առողջապահության և ֆինանսական ոլորտների զարգացումը մեկ հարթակում։ «Ինթելլիջենթ
Մենեջմենթ»-ի առաջին պարտատոմսերի թողարկումը կարևոր քայլ է ոչ միայն ընկերության,
այլ նաև Հայաստանի կապիտալի շուկայի համար։
Այսպիսի հաջող օրինակները ցույց են տալիս, որ Հայաստանում
ձևավորվում է ներդրումային նոր մշակույթ, որտեղ ներդրողները վստահում են տեղական ընկերություններին
և պատրաստ են մասնակցել նրանց երկարաժամկետ զարգացմանը», - նշել է Հայաստանի ֆոնդային
բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:
Հայաստանի ֆոնդային բորսան շարունակելու է աջակցել նման
նախաձեռնություններին՝ ապահովելով թափանցիկ, արդյունավետ և միջազգային չափանիշներին
համապատասխան շուկայի միջավայր»։
Ներգրավված միջոցներն ուղղվել են հոլդինգի ռազմավարական
զարգացման ծրագրերին, մասնավորապես՝ «Վարդանանց–Քըրք Քըրքորյան» առողջության և երկարակեցության
բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցմանը։
Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մոտ ապագայում
պլանավորվող նոր պարտատոմսերի թողարկմանը, որի մասին հոլդինգը սահմանված կարգով հանդես
կգա հայտարարությամբ։
«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի մասին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված
առողջապահության և ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում
ներդրումների իրականացման, ակտիվների կառավարման և զարգացման մեջ։ Հոլդինգն իր էկոհամակարգում
համախմբում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը, «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը
և «Բոնուս Ասիստանս» ասիստանս և լոգիստիկ ընկերությունը։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ն
իր 800-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ
380,000 հաճախորդի՝ գրանցելով 135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ և
530,000 իրականացված բժշկական միջամտություններ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Հարկային տեռորը» ավարտվու՞մ է․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/19/ 16:56 -
Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին
2026/03/19/ 16:46 -
Shell-ը գնահատում է վնասները Կատարում գազային համալիրի հարվածից հետո
2026/03/19/ 16:45 -
Ռուսաստանը կտրուկ ավելացրել է դեպի Հայաստան քաղցր գազավորված ըմպելիքների արտահանումը
2026/03/19/ 16:43 -
Հաստատվել են 2026-2027 ուստարվա ընդունելության տեղերը
2026/03/19/ 16:41 -
Մհեր Գրիգորյանը և Մարթա Կոսը ստորագրել են Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը
2026/03/19/ 16:31 -
Սահմանամերձ և առանձին բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրի փոփոխություններ․ ովքեր կարող են օգտվել աջակցությունից
2026/03/19/ 16:26 -
Այսուհետ հարկեր չվճարելու դեպքում ՊԵԿ–ը միանգամից հաղորդում չի ներկայացնելու․ ինչ է փոխվել ընթացակարգում
2026/03/19/ 15:42 -
«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ներդրողներին ներկայացրեց ինտեգրված առողջապահական և ապահովագրական հոլդինգի ռազմավարությունը և ամփոփեց իր պարտատոմսերի առաջին թողարկումը
2026/03/19/ 15:10 -
Լավ լուր ոսկերիչների համար․ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի վաճառքի համար կկիրառվեն ԱԱՀ-ի հատուկ կանոններ․ ինչ փոփոխություններ են առաջարկվում
2026/03/19/ 15:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ․
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․