Ինեկոբանկի հետ նոր համագործակցությամբ համաշխարհային ճանաչում ունեցող Salesforce-ը գալիս է Հայաստան
Լուրեր |
Հայաստանի առաջատար տեխնոլոգիական բանկերից Ինեկոբանկը և հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) և բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce-ը պաշտոնապես հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին։
Համագործակցությունն ամրագրվեց հուշագրի ստորագրմամբ, որը նպատակ ունի նոր թափ հաղորդել տեխնոլոգիական փոխակերպման գործընթացներին և խորացնելու հաճախորդակենտրոն, անհատականացված լուծումների ներդրումը ֆինթեք ոլորտում։ Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Digitec 2025 տեխնոլոգիական միջոցառման շրջանակում։
Ինեկոբանկի հետ համագործակցության շնորհիվ միջազգային այնպիսի խոշոր խաղացողի մուտքը Հայաստան, ինչպիսին Salesforce-ն է, էապես կնպաստի նաև մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը գլոբալ տեխնոլոգիական քարտեզում և կստեղծի նոր հնարավորություններ տեղական բիզնեսների համար՝ օգտվելու համաշխարհային փորձից ու նորարարություններից։
Գործընկերության
շրջանակում նախատեսվում է մեկտեղել Ինեկոբանկի բազմամյա փորձը և
Salesforce-ի նորագույն տեխնոլոգիական լուծումները՝ բարձրացնելու հաճախորդների
սպասարկման որակը, տվյալների վերլուծության արդյունավետությունը, բիզնես
գործընթացների ավտոմատացման ծավալները և շատ ավելին։
«Ոլորտի համաշխարհային առաջատար Salesforce-ի հետ այս գործընկերությունը ևս մեկ կարևոր քայլ է մեր տեխնոլոգիական ճանապարհային քարտեզում։ Այն միտված է Հայաստանում հաճախորդների հետ հարաբերություններում նոր չափանիշներ սահմանելուն և միջազգային լավագույն փորձը տեղայնացնելուն։ Սա նաև Ինեկոբանկի հանձնառությունն է կառուցել ֆինանսական միջավայր, որտեղ տեխնոլոգիաները ծառայում են մարդկանց և բիզնեսների զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ հաջողության բանալին ոչ միայն նորարարական գործիքներն են, այլև դրանց ներդրման ճիշտ մշակույթը՝ հիմնված վստահության, պատասխանատվության և հաճախորդակենտրոն մտածողության վրա», - նշում է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։
«Ինեկոբանկի հետ մեր համագործակցությունը կարևոր քայլ է ֆինանսական ոլորտում տեխնոլոգիական առաջընթացը խթանելու ուղղությամբ։ Ինեկոբանկի նորարարական մտածողությունն ու տեխնոլոգիական ներուժը ամուր հիմք են ձևավորում հուսալի գործընկերության համար և հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով կիրառել Salesforce-ի լավագույն միջազգային փորձը։ Մենք միասին կարող ենք ձևավորել իրական փոփոխություններ՝ տեխնոլոգիաների միջոցով և շարունակական կատարելագործմանն ուղղված մեր ընդհանուր հանձնառությամբ», -ասում է Salesforce-ի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչը։

Ինեկոբանկի հետ համագործակցության
առթիվ Salesforce-ի պատվիրակության այցի ընթացքում անցկացվեցին բարձրաստիճան
հանդիպումներ՝ ՀՀ Կենտրոնական բանկի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության և առաջատար ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝
քննարկելու թվային փոխակերպման և նորարարությունների զարգացման հեռանկարները
Հայաստանում։
Digitec Expo-ի շրջանակում անցկացվող Digiconf 2025-ի ընթացքում Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը և Salesforce-ի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչը հանդես եկան համատեղ քննարկմամբ (Fireside Chat), ներկայացնելով իրենց մոտեցումները հաճախորդակենտրոն տեխնոլոգիական լուծումների, տվյալների ավտոմատացման, վստահության և համապատասխանության արդյունավետ կառավարման վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձան նորարարությունների ազդեցությանը Հայաստանի ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտներում։
Digiconf-ի ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան նաև Ինեկոբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Արսեն Բաբայանը և Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն Սուրեն Փախչանյանը՝ կիսվելով թվայնացման, ֆինանսների ու տեխնոլոգիաների շուրջ իրենց մասնագիտական ելույթներով և բանկային ոլորտի զարգացման նոր միտումներով։
Որպես Digitec-ի մշտական գործընկեր,
Ինեկոբանկը նաև տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջոցառման էքսպոյի մի մասն է․ այցելուները երեք օրերի ընթացքում հնարավորություն ունեն
ծանոթանալու բանկի նորարարական պրոդուկտներին և լուծումներին, ինչպես նաև օգտվելու
հաճելի անակնկալներից։
Digitec էքսպոյի օրերին իրականացվում է նաև DZEN աուդիովիզուալ փառատոնը, որի գլխավոր հովանավորը Ինեկոբանկն է։ Այցելուներին երեք օր անդադար սպասվում են երաժշտություն ու ցուցահանդեսներ տարբեր վայրերում՝ հարյուրից ավելի արտիստների մասնակցությամբ, ամբողջովին անվճար։
Ինեկոբանկի մասին
Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է համապարփակ բանկային ծառայություններ՝ ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին ու հետաքրքրություններին։ Իր գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում Ինեկոբանկը մշակել է բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ և նորարարական պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ Հայաստանում:
Salesforce-ի մասին
Salesforce-ը հանդիսանում է համաշխարհային առաջատարներից մեկը (CRM) և բիզնես ավտոմատացման ոլորտում: Ընկերության շուկայական կապիտալիզացիան 2025 թ․ սեպտեմբերի դրությամբ կազմում է մոտ 231,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նրան դասում է աշխարհի 61-րդ ամենամեծ ընկերությունների շարքը (CompaniesMarketCap)։ Salesforce-ը նաև 8-րդ ամենամեծ ծրագրային ապահովում իրականացնող (software) ընկերությունն է աշխարհում շուկայական կապիտալիզացիայի չափով, իսկ PwC-ի Global Top 100 վարկանիշում ընդգրկված է որպես 41-րդ ամենաարժեքավոր ընկերությունը ՏՏ ոլորտում։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 22:00
Մարտի 4-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/04 19:19
Մարտի 4-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 4-ի բիզնես լուրերը
2026/03/04/ 22:00 -
Մարտի 4-ի կարևոր լուրերը
2026/03/04/ 19:19 -
Բազմաշերտ մտածողություն․ հաջող բիզնեսների հիմնական առավելությունը
2026/03/04/ 18:23 -
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների փոփոխություն չկա
2026/03/04/ 18:16 -
ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին
2026/03/04/ 17:51 -
ՀՀ-ին նվիրաբերված Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է
2026/03/04/ 17:05 -
Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը
2026/03/04/ 16:32 -
Թել Ավիվի օդանավակայանը տարհանման չվերթներ կսկսի ընդունել մարտի 5-ից
2026/03/04/ 16:31 -
IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները
2026/03/04/ 16:22 -
Apple-ը լուրջ խնդիրներ ունի․ ինչու է ընկերության AI ռազմավարությունը ճաքեր տալիս
2026/03/04/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»