ABNews

Ինչպե՞ս է փոխվում ՀՀ արտահանման վեկտորը․ նոր աշխարհագրություն

Վերլուծություն | 2026/09/02 11:45

Ինչպե՞ս է փոխվում ՀՀ արտահանման վեկտորը․ նոր աշխարհագրություն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամենամյա տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 3,431 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է արտահանման ծավալների նվազում 6.68%-ով կամ 245.5 մլն դոլարով: Չնայած ընդհանուր անկմանը, արտաքին առևտրի աշխարհագրության մեջ նկատվում են էական կառուցվածքային փոփոխություններ:

Արտահանման առաջատար երկրների տասնյակը

Հայաստանից ապրանքների արտահանման հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, որին հաջորդում են Չինաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Առաջատար 10 երկրների ցուցանիշները ներկայացված են ստորև.

Երկիր

Ծավալը (մլն $) \vert{} Փոփոխությունը (%) \vert{} Փոփոխությունը (մլն $)

Տեսակարար կշիռը (%)

1

Ռուսաստան

1,230.0

-4.17%

2

Չինաստան

526.5

+82.61%

3

ԱՄԷ

280.0

-74.31%

4

Բուլղարիա

179.7

+505.91%

5

Իրաք

177.3

+3.72%

6

Բելգիա

113.7

+105.20%

7

Վրաստան

77.4

+19.53%

8

Շվեյցարիա

70.0

-9.55%

9

Գերմանիա

53.9

+1.55%

10

Բելառուս

64.7

-1.78%

(Էական աճ են արձանագրել հատկապես Բուլղարիան (+505.91%), Բելգիան (+105.2%) և Չինաստանը (+82.61%), մինչդեռ ԱՄԷ ուղղությամբ արտահանումը կրճատվել է ավելի քան 74%-ով):

Վերպետական միավորումներ

Արտաքին առևտրի վերլուծությունն ըստ միջազգային կազմավորումների փաստում է Եվրոպական միության ուղղությամբ արտահանման էական աշխուժացման մասին.

  • ԱՊՀ երկրներ. Արտահանման ծավալը նվազել է 2.03%-ով՝ կազմելով 1,381 մլն դոլար (ընդհանուրի 40.25%-ը):

  • ԵԱՏՄ երկրներ. Գրանցվել է 4.16% անկում՝ հասնելով 1,324 մլն դոլարի (ընդհանուրի 38.6%-ը):

  • Եվրամիություն (ԵՄ). Արձանագրվել է ռեկորդային՝ 80.21% աճ՝ հասնելով 516.5 մլն դոլարի, որը կազմում է ՀՀ ընդհանուր արտահանման 15.05%-ը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը