Ինչու՞ են Երևանում ծառեր հատվում․ քաղաքապետարանը ներկայացրել է պարզաբանում
Լուրեր |
«Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը:
Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է մայրաքաղաքում ծառերի հատման պատճառները։
Տեսանյութում նշվում է, որ հատկապես թեղիները հիվանդ են․ դրանց բների ներսում առկա են հազարավոր նեմատոդներ՝ մանր որդեր, որոնք սնվում են ծառի հյուսվածքներով և աստիճանաբար թուլացնում այն։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ երբ ծառը կորցնում է դիմադրողականությունը, այն դառնում է խոցելի նաև թեղու տերևակերի և այլ միջատների նկատմամբ։
Նշվում է, որ միջատները ոչ միայն վնասում են տերևային զանգվածը, այլև կարող են ներթափանցել բնակելի տարածքներ՝ առաջացնելով ալերգիկ և այլ խնդիրներ։
Ինչու՞ չի իրականացվում բուժում
Քաղաքապետարանը պարզաբանում է, որ քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը ենթադրում է թունավոր նյութերի կիրառում, ինչը կարող է ռիսկեր ստեղծել մարդկանց համար։ Ըստ հաղորդագրության՝ նման միջամտությունը չի ապահովում արդեն իմունիտետը կորցրած ծառերի լիարժեք վերականգնումը։
Քաղաքապետարանի դիրքորոշմամբ՝ հիվանդ ծառերը փոխարինվում են դիմացկուն և ֆունկցիոնալ տեսակներով։
«Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը», – ասվում է տեսանյութում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են Ամիրյան փողոցում ծառերը արմատախիլ արվում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց կկորցնի ՀՆԱ-ի 23 %-ը. ՌԴ ԱԽ
2026/04/22/ 15:38 -
Գործարկվել է «Stugel.am» հարթակը՝ ապատեղեկատվության ստուգման գործիքներով
2026/04/22/ 15:34 -
ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների․ ՀՀ նախագահ
2026/04/22/ 15:32 -
Ինչ ազդեցություն ունի մաքուր էներգիան Եվրոպայում․ Euronews-ի հաշվարկները
2026/04/22/ 15:18 -
Ալիևը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակի իր գնահատականը
2026/04/22/ 15:16 -
Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ պահանջում ենք կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունը.Արցախ միություն
2026/04/22/ 15:10 -
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․