Նոյեմբերը աշխարհում հայտնի է որպես Movember՝ ամիս, երբ ամբողջ աշխարհը միանում է տղամարդկանց առողջության պաշտպանությանը։
Այս նախաձեռնության նպատակն է կոտրել լռությունը և բարձրացնել իրազեկությունը երեք առանցքային ուղղությամբ՝
շագանակագեղձի քաղցկեղ,
ամորձու քաղցկեղ,
հոգեկան առողջություն և ինքնասպանությունների կանխարգելում:
Այս հաղորդման ընթացքում «MedTime»-ը անդրադառնում է տղամարդկանց առողջության մասին խոսելու մշակույթին, ոլորտի նորություններին և Հայաստանում իրականացվող կանխարգելիչ նախաձեռնություններին։
Հյուրը՝ «ivflife» բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն, muzhik.am նախագծի հիմնադիր, medu.am բուժաշխատողների համար նախատեսված հարթակի հիմնադիր, ուրոլոգ-անդրոլոգ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ։

