Ինչու՞ է ցորենի փոխարեն անասնակեր եկել Հայաստան. Փոխնախարարի պարզաբանումը
Լուրեր |
Նա ընդգծեց, որ Ռուսաստանից եկղողն արդեն նորմալ ցորեն է։
Դիտարկմանը, որ սկզբում նախարարությունը չի ասել՝ ինչ ցորեն է, որ եկողն անասնակեր է, փոխնախարարն ասաց. «Ասվել է, որ ցորեն է գալիս, չի նշվել՝ ինչպիսի ցորեն։ Ասե՞լ են, որ ուրիշ ցորեն է գալիս, բայց մեկ այլ ցորեն է եկել։ Միայն ասել են, որ ցորեն է գալիս։ Իսկ այդ ցորենը ցորեն չի՞։ Կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ որ բան չի տալի՞ս՝ կաթ կամ միս։
Բայց ինչի՞ պետք է նախապես նշվել, թե ինչ որակի ցորեն է։
Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվենսիֆիկացվում են, դա լավ է։ Հիմա թե, այսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն, դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Բայց պարզ է չէ՞, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են նշանակում է որ պետությունը բացվում է ու դա լավ է։ Հնարավոր է՝ գնիջեցում լինի, հնարավոր է՝ տարբեր բաներ։
Ո՞նց եք կարծում, այդ ցորենը, որ եկել է, պետք չի, ուղղակի եկե՞լ է»։
Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք նույնպիսի աղմուկ կլիներ, եթե նախապես ասվեր, որ անասնակեր է գալիս, փոխնախարարն արձագանքեց. «Աղմուկը դիվերսիֆիկացիայի մասին էր բարձրացված, չգիտեմ ում կողմից, բայց ոչ կառավարության կողմից, իսկ դիվերսիֆիկացիան, որ եղել է, շարունակվում է լինել, լավ է։
Ի սկզբանե, բոլորն էլ ասում էին, որ հացի խնդիր չկա, սոված չենք եղել, չենք լինի, բայց ճանապարհների դիվերսիֆիկացիան կարևոր բան է»։
Լրագրողները հիշեցրին, որ անգամ օրակարգ էր ստեղծվում, որ հնարավոր է հացի գինն իջնի այս մատակարարման շնորհիվ, և նախարարությունը չէր ասում, որ սա հացի գնի հետ կապ չունի, Էդգար Զաքարյանն ասաց. «Հացի գնի հետ կապված, կարծեմ, հարց եղել է, այդ հարցին պատասխանվել է, որ հացի գնի մեջ տարբեր կոմպոնենտներ կան և միայն ճանապարհը չի։ Ուստի այս պահին ոչ թե կոնկրետ այս դեպքը, այլ դիվերսիֆիկացիան, նայած թե ինչ չափով կազդի հացի գնի վրա»։
Նա ընդգծեց, որ Ռուսաստանից եկղողն արդեն նորմալ ցորեն է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ