Ինչպես են տեխնոհսկաները բաշխում ԱԲ բումի ռիսկերը․ միլիարդանոց տվյալների կենտրոնները՝ ուրիշների հաշվեկշռում
Լուրեր |
The New York Times-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ արհեստական բանականության շուրջ ձևավորված գլոբալ բումը ստիպում է տեխնոլոգիական հսկաներին վերանայել իրենց ֆինանսական ռազմավարությունը։
Տվյալների կենտրոնների կառուցումը, որը կարող է արժենալ տասնյակ միլիարդավոր դոլարներ, հետևողականորեն իրականացվում է ոչ թե սեփական հաշվեկշռով, այլ բարդ գործարքների միջոցով։ Microsoft-ն այս աշնանը կնքել է բազմամիլիարդանոց պայմանագրեր՝ հաշվարկային հզորություններ վարձակալելու համար, Meta-ն՝ գրեթե 30 միլիարդ դոլար ֆինանսավորում է ապահովել Լուիզիանայում տվյալների հսկայական կենտրոն կառուցելու համար՝ առանց պարտքը սեփական ուսերին վերցնելու, իսկ Google-ը որոշել է հաշվարկային հզորություններ վարձել փոքր ընկերությունից և դրանց մի մասը վերավաճառել OpenAI-ին։
Այս գործարքները մի ընդհանուր նպատակ ունեն․ նվազեցնել տեխնոհսկաների ֆինանսական պատասխանատվությունը և ռիսկը մի ոլորտում, որտեղ ապագա պահանջարկը դեռևս լիովին կանխատեսելի չէ։ Մինչ Meta-ն, Microsoft-ը կամ Google-ը արագորեն ավելացնում են հաշվարկային հզորությունները և սպասում՝ տեսնելու, թե ինչպես կձևավորվի ԱԲ-ի իրական պահանջարկը, ռիսկը տեղափոխվում է փոքր ընկերությունների և նրանց վարկատուների վրա։ Արդյունքում, եթե մի քանի տարի անց պարզվի, որ այդքան մեծ հաշվարկային ենթակառուցվածք անհրաժեշտ չէ, հետևանքները կարող են մնալ ոչ թե տեխնոհսկաների, այլ քիչ հայտնի տվյալների կենտրոնների օպերատորների և ֆինանսավորողների վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53 -
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20 -
2027-ից կգործեն օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մոնիթորինգի համակարգ
2026/04/23/ 16:15 -
Մայքլ Ջեքսոնի պաշտամունքային ձեռնոցը աճուրդի է հանվել․ հայտնի է նախնական գինը
2026/04/23/ 15:51 -
«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը վերսկսվել է Սլովակիա
2026/04/23/ 15:48 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլի 24-ին
2026/04/23/ 15:29 -
Ինչ է սպասվում Կասկադին․ միլիարդների ներդրումներ․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/23/ 15:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․