Ինչպե՞ս օգտվել Rate.Trading հարթակից
Լուրեր |
Հանրահայտ Rate.am հարթակը և IDBank-ը օրեր առաջ հայտարարեցին նոր թվային ծառայության՝ Rate.Trading հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է արտարժույթի արագ, հարմար և շահավետ առքուվաճառքի համար:
Հարթակից օգտվելու համար ձեզ անհրաժեշտ է․
Rate.Trading հարթակում գրանցվելուց հետո սեղմեել «Սինքրոնացնել» կոճակը։
Ընտրել «ֆիզիկական» կամ «իրավաբանական» անձ տարբերակներից նախընտրելին։
Դուք կվերահասցեավորվեք համապատասխան հարթակ՝ IDBanking.am կամ IDBusiness.am։
Մուտք գործել IDBanking.am-ի կամ IDBusiness.am-ի ձեր օգտահաշիվ։
Նշել այն առևտրային հաշիվները, որոնք ցանկանում եք կցել հարթակին (Եթե չունեք առևտրային կամ բանկային հաշիվներ, ապա հարթակը կառաջարկի բացել դրանք)։
Նշել այն բանկային հաշիվները, որոնք ցանկանում եք կցել հարթակին։
Վերջ․ Դուք սինքրոնացված եք և կարող եք կատարել գործարքներ։
Գործարքների իրականացման համար անհրաժեշտ են նաև օգտատիրոջ հաշվի հետ կապված տարբեր արժույթներով հատուկ առևտրային հաշիվներ: Սինքրոնացման ընթացքում IDBank-ի առևտրային հաշիվները ավտոմատ բացվում են հաճախորդի դիմումի հիման վրա, ինչը ապահովում է բարձր ֆինանսական անվտանգություն և հարմարավետություն: Եթե դուք արդեն IDBank-ի հաճախորդ եք, ապա կարող եք հաշիվ բացել IDBusiness.am հարթակում առցանց (իրավաբանական անձանց համար) կամ IDBanking.am հարթակում (ֆիզիկական անձանց համար), կամ էլ դիմելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Պարզ ինտերֆեյսի, ամբողջությամբ թվայնացված գործընթացների և առաջատար թվային բանկի աջակցման շնորհիվ Rate.Trading-ը դառնում է հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են լավագույն փոխարժեքները և գնահատում իրենց ժամանակը:
Առևտրային հաշիվների հեռավար սպասարկման վճարը կազմում է գործարքի գումարի 0,1%: Այս սակագինը կգործի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Այս պահին հարթակում հնարավոր է գործառնություններ իրականացնել շուկայում առավել պահանջված ինը արժույթներով՝ հայկական դրամ (AMD), ԱՄՆ դոլար (USD), եվրո (EUR), ռուսական ռուբլի (RUB), ԱՄԷ դիրհամ (AED), բրիտանական ֆունտ (GBP), չինական յուան (CNY), ճապոնական իեն (JPY) և շվեյցարական ֆրանկ (CHF):
IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․