Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացված բարեփոխումների շրջանակում պարզեցվել է հայտարարագրման համակարգը։
Հաշվի առնելով եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձանց լայն շրջանակը և կարևորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումը՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունը նախատեսում է ՀՀ տարբեր մարզերում կազմակերպել իրազեկման հանդիպումներ քաղաքացիների հետ։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։
Իրազեկման հանդիպումների ընթացքում կներկայացվեն իրականացված բարեփոխումներն ու եկամուտների հայտարարագրման ամբողջ գործընթացը, ինչպես նաև քաղաքացիներին կտրամադրվի աջակցություն՝ տեղում հայտարարագրերի լրացման հարցում։
Իրազեկման հանդիպումների ժամանակացույցը
2026 թվականի մարտի 11-ին, ժամը 14։30, վայրը՝ ք․ Աշտարակ, Ալազանի փ․ 10, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ս. Շահազիզի անվան Հ2 հիմնական դպրոցի դահլիճ,
2026 թվականի մարտի 12-ին, ժամը 11։00,վայրը՝ ք. Գավառ, Կենտրոնական Հրապարակ 7, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի դահլիճ,
2026 թվականի մարտի 17-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Իջևան, Սահմանադրության 1, ՀՀ Տավուշի մարզպետարանի դահլիճ,
2026 թվականի մարտի 19-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Արմավիր, Աբովյան 71, ՀՀ Արմավիրի մարզպետարանի դահլիճ,
2026 թվականի մարտի 20-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճ,
2026 թվականի մարտի 23-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 16, ՀՀ Շիրակի մարզպետարանի դահլիճ,
2026 թվականի մարտի 24-ին, ժամը 15։00, վայրը՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Սահմանադրության հրապարակ 1, ՀՀ Կոտայքի մարզպետարանի դահլիճ,
2026 թվականի մարտի 27-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց, 60 շենք, ՀՀ Արարատի մարզպետարանի դահլիճ 3-րդ հարկ։
Մարզերում կազմակերպվող հանդիպումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ զանգահարելով տվյալ մարզում գործող սպասարկման բաժին կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] էլ․ հասցեին՝ նշելով անունը, ազգանունը և կոնտակտային տվյալները։
Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ իրազեկման հանդիպումները կազմակերպվում են նաև այլ ձևաչափերով, մասնավորապես․
Կազմակերպության տարածքում, եթե իրազեկմանը մասնակցելու է 50 և ավելի աշխատակից, տարածքում առկա է համակարգիչ կամ Notebook, պրոյեկտոր և համացանցին հասանելիություն:
Այս ձևաչափով իրազեկման հանդիպում կազմակերպելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով կազմակերպության անվանումը, հասցեն և կոնտակտային անձի տվյալները։
Առցանց ձևաչափով՝ Google Meet կամ Microsoft Teams հավելվածների միջոցով։
Այս ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով կազմակերպության անվանումը, կոնտակտային անձի տվյալները և առցանց տարբերակը։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել նաև ցանկացած սպասարկման սրահ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 18:00-ն, առանց ընդմիջման։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 15:08
Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը
Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։
-
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49 -
Վերջին օրերին նկատվում է Իրանից բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում․ ՊԵԿ
2026/03/05/ 16:25 -
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ
2026/03/05/ 16:18 -
Մերձավոր Արևելքի պատերազմը համաշխարհային տնտեսության ամրության փորձություն է․ ԱՄՀ
2026/03/05/ 16:13 -
Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ
2026/03/05/ 15:35 -
Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը
2026/03/05/ 15:08 -
Նոր ակցիա Երևան Մոլում՝ մարտի 8-ին ընդառաջ․ Idram&IDBank
2026/03/05/ 14:30 -
Հայաստանում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը
2026/03/05/ 14:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»