«Տոնական օրերին, սննդային գործոնով պայմանավորված, վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
- գնումներ կատարել խանութներից, ոչ թե` անկազմակերպ վաճառքի կետերից,
- գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
- աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
- իսկ եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահպանման պայմաններին, ջերմաստիճանին,
- կիսապատրաստված մթերքներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկել կրկնակի ջերմային մշակման,
- խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավելի,
- ձեռքերն անպայման լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքին դիպչելուց հետո,
- հում և պատրաստի մթերքի մշակման ժամանակ օգտագործել առանձին մասնատման տախտակներ, դանակներ,
- մանրազնին լվանակ կանաչին, միրգը և բանջարեղենը,
- խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում այն եռացնել 15-20 րոպե,
- չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

