ABNews

Ի՞նչ տնտեսական հետևանքներ ունեն դպրոցականների PISA-ի ցածր արդյունքները․ ԿԲ ամփոփագիրը

Լուրեր | 2026/09/17 14:02

Ի՞նչ տնտեսական հետևանքներ ունեն դպրոցականների PISA-ի ցածր արդյունքները․ ԿԲ ամփոփագիրը

Նոր հետազոտական ամփոփագրում Կենտրոնական բանկի ներկայացուցիչները ներկայացնում են Հայաստանի՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)՝ Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA) մասնակցության արդյունքները և դրանց հնարավոր երկարաժամկետ տնտեսական հետևանքները։

Հիմնական հետևությունները՝

  • Հայաստանի 15-ամյա աշակերտների արդյունքները բոլոր հիմնական ուղղություններով զգալիորեն ցածր են ՏՀԶԿ միջինից, իսկ երկրի դիրքը, կախված ուղղությունից, տատանվում է 73–83-րդ տեղերի սահմաններում։

  • Աշակերտների շուրջ 58%-ը գիտության, ընթերցանության և մաթեմատիկայի ուղղություններում չի հասնում այն նվազագույն մակարդակին, որն անհրաժեշտ է գիտելիքները պարզ և ծանոթ իրավիճակներում կիրառելու համար՝ ՏՀԶԿ-ի շուրջ 20%-ի դիմաց։

  • Բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների բաժինը Հայաստանում ընդամենը 0.8% է՝ ՏՀԶԿ-ի 11.9%-ի դիմաց։

ԿԲ գնահատմամբ՝ եթե ապագա սերունդները հասնեն առնվազն հիմնական հմտությունների մակարդակին, դրա երկարաժամկետ տնտեսակ hան օգուտների ներկա արժեքը կարող է կազմել Հայաստանի ներկայիս մեկ տարվա ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկը։

Ամփոփագիրն ամբողջությամբ՝ այստեղ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը