ABNews

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Լուրեր | 2026/06/16 14:18

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Երևանում հունիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 17-ին կեսօրից հետո, 18-21-ի՝ գիշերը և առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամիհարավարևմտյան2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը