Ինչ է տեղի ունեցել․ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-18-ի կեսօրից հետո, ինչպես նաև 19-ի և 20-ի գիշերը ու կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան (2-5 մ/վ), ամպրոպի ընթացքում հնարավոր է ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Ինչու է դա կարևոր․ Սեպտեմբերի 18-ի և 19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով (սեպտեմբերի 16-17-ին էական փոփոխություններ չեն սպասվում)։
Եղանակը Երևանում․
Սեպտեմբերի 16-17․ Սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 18 (երեկոյան), 19-20 (գիշեր և երեկո)․ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ։
Հրդեհավտանգության զգուշացում․ Սեպտեմբերի 16-18-ը Երևանում, Արարատյան դաշտում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


