Աննախադեպ վատ օդի որակ Երևանում․ ինչ առողջական խնդիրներ կարող են ի հայտ գալ․ ինչպես կանխարգելել
Լուրեր |
Ամբողջ Հայաստանը ծխի մեջ է:
Երևանում` կյանքին սպառնացող օդի աղտոտվածության մակարդակն աննախադեպ բարձր է՝ հասնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներից 20-30 անգամ բարձր մակարդակի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան Ինգա Զարաֆյանը:
Զարաֆայնի խոսքով՝ քաղաքում PM2.5, որը չափում է մասնիկային նյութի կոնցենտրացիան, երեք շաբաթ է, ինչ հասել է վերին շեմին:
Բնապահպանը նշում է՝ օդի աղտոտվածության մակարդակի մասին տվյալներ կարելի է գտնել https://www.iqair.com/armenia/yerevan միջազգային կայքում, որն ամեն օր հայաստանյան համապատասխան գերատեսչություններին ու տարբեր կազմակերպություններին թարմ տվյալներ է ներկայացնում՝ մեր երկրում օդի աղտոտվածության վերաբերյալ:
Զաֆարյանն իր մտահոգությունն է հայտնում՝ ասելով. «Վերջին երեք շաբաթների ընթացքում միաջազգային այդ կայքը նախազգուշացում է տվել կարմիր գույնով, որ Երևանի օդի աղտոտվածության մակարդակը՝ մարդկանց առողջության համար շատ վտանգավոր է: Բայց համապատասխան կառույցներն անտեսել են ներկայացված տվյալներն ու մեր քաղաքացիներին որևէ կերպ չեն զգուշացրել դրա մասին»:
Բնապահպանի դիտարկմամբ՝ այստեղ մեծ աշխատանք ունի կատարելու Առողջապահության նախարարությունը, որը, չգիտես ինչու, ըստ Զարաֆյանի, ոչինչ չի անում. «Ես, չգիտեմ՝ Առողջապահության նախարարությունն ինչպես է պատկերացնում իր պրոֆիլակտիկ աշխատանքը, բայց իրենց պարտավորությունն է մեր քաղաքացիներին իրազեկել, թե ինչպես վարվեն այս օրերին: Չկան որևէ նախազգուշացնող հայտարարություններ ու ցուցումներ:
Չնայած նրա, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը բացատրել է, որ իրավիճակը պայմանավորված է սառը և տաք օդային զանգվածների միջև տուրբուլենտության բացակայությամբ, բնապահպանը մեկ այլ կարևոր երևույթի վրա է ուշադրություն դարձնում. «Մարդիկ ամենուրեք տերևներ են այրում, միաժամանակ, կրակի մեջ նետելով տարաբնույթ առարկաներ, որոնց այրման հետևանքով առաջանում են առողջության համար վտանգավոր նյութեր։ Ավելին, Երևանում կան բազմաթիվ բաց հանքեր և քարի վերամշակման արտադրամասեր, որոնք նույնպես նպաստում են օդի աղտոտմանը»:
Զարաֆյանի դիտարկմամբ՝ ամբողջ Հայաստանը ծխի մեջ է: «Փորձեք դուրս գալ մայրաքաղաքից: Փոխարենը շնչես մաքուր օդ, շնչում ես այրվող տերևների ծխի հոտ ու սկսում ես խեղդվել: Այն բնակավայրերում, որտեղ շատ են այգիները, այդ հատվածներում առավել ևս վատ վիճակ է»,- ասում է զրուցակիցը՝ ընդգծելով՝ իրավիճակը մարդկանց մոտ կարող է հանգեցնել սրտանոթային և թոքային հիվանդություններից վաղաժամ մահացությունների և քաղցկեղի աճի:
«Ես չգիտեմ՝ էլ ինչքան պետք բարձրանա, որ հասկանանք՝ ինչ պետք է անենք: Մինչև հասարակական կազմակերպությունները չահազանգեցին ու չբարձրաձայնեցին, պատկան մարմինները չխոսեցին դրա մասին՝ քաղաքացիներին խորհուրդներ տալով ու զգուշացնելով օդի աղտոտվածության մասին: Բայց, սա քիչ է, պետք է մեծ աշխատանքներ տանել այս ամենը կանխելու համար»,- եզրափակեց Զարաֆյանը:
*նկարը պատրաստելիս օգտագործվել է նաև ԱԲ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ