Պուտինի հետ հանդիպման առաջին րոպեներին կհասկանամ այն հաջո՞ղ կլինի, թե՞ ոչ. Թրամփ
Լուրեր |
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ եթե հանդիպումը անհաջող լինի, այն շատ արագ կավարտվի:
Այսօր Ալյասկայում՝ Երևանի ժամանակով ժամը 23։00-ին, կկայանա Թրամփ-Պուտին հանդիպումը, որին անհամբեր սպասում է ամբողջ աշխարհը: Դա կլինի երկու երկրի ղեկավարների միջև առաջին անձնական հանդիպումը 2021 թվականի հունիսից ի վեր, երբ Պուտինը Ժնևում հանդիպել էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի հետ։
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը կլինի առաջին ռուս առաջնորդը, որը կայցելի Ալյասկա, տեղեկացնում է Սպիտակ տունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման առաջին մի քանի րոպեից կկարողանա հասկանալ՝ արդյոք այն հաջող կլինի՞, և կհաջողվի՞ արդյոք մոտ ապագայում խաղաղություն հաստատել։
«Ես առաջին երկու, երեք, չորս կամ հինգ րոպեների ընթացքում կհասկանամ՝ այս հանդիպումը լա՞վ կլինի, թե՞ վատ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ եթե հանդիպումը անհաջող լինի, այն շատ արագ կավարտվի, իսկ եթե այն հաջող անցնի, ապա «մենք մոտ ապագայում խաղաղության կհասնենք»։
Միևնույն ժամանակ, ըստ Թրամփի, եթե ինքը չլիներ ԱՄՆ նախագահը, ռուսական կողմը, բանակցությունների փոխարեն, կկենտրոնանար «ամբողջ Ուկրաինան գրավելու» վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․