Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը վարորդական իրավունք ունեցող ներգաղթյալներին արգելել է մինչև 2025 թվականի վերջը տաքսի վարել, հաղորդում է РБК-ն։
Նշվում է, որ որոշումը նպատակ ունի բարելավելու տաքսի ծառայությունների որակն ու անվտանգությունը, ինչպես նաև լրացուցիչ զբաղվածության հնարավորություններ ստեղծել Ռուսաստանի քաղաքացիների համար։
Իշխանությունները նախատեսում են 2025 թվականին գնահատել նման միջոցառման սոցիալ-տնտեսական ազդեցությունը քաղաքի կյանքի վրա և 2026 թվականին որոշում ընդունել դրա կիրառման անհրաժեշտության վերաբերյալ։

