Հունիս և հուլիս ամիսներին արտահանման ոլորտում գրանցվում են կայուն բացասական ցուցանիշներ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-հուլիս ամիսներին։
Տնտեսական ակտիվության աճի տեմպերը վերջին ամիսներին արագանում են՝ հիմնականում բազայի էֆեկտի չեզոքացմամբ պայմանավորված։ Հուլիսին ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 9.1%-ի։ Արագացումը հիմնականում պայմանավորված է նախորդ ամիսներին խոշոր անկումներ գրանցող արդյունաբերության ոլորտի աստիճանական վերականգնմամբ և շինարարության աճի արագացմամբ։ Վերջինս, սակայն, կարճաժամկետ երևույթ է և առաջիկայում հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի՝ Երևան քաղաքում կասեցման պայմաններում պահանջարկի նվազումը կհանգեցնի նաև շինարարության ոլորտի աճի դանդաղմանը։
Արտահանման ոլորտում գրանցվում են կայուն բացասական ցուցանիշներ։ Արտահանման անկման տեմպը որոշակիորեն մեղմվել է, սակայն մնում է բավական խոր անկման մակարդակում։ Վերջին երկու ամիսներին՝ հունիսին և հուլիսին, արտահանման անկումը եղել է կայուն ցածր՝ կազմելով համապատասխանաբար 10.1% ու 10.8%, և չի ցուցաբերել վերականգնման միտումներ։ Ավելին, Եթե արտահանման աճից չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը, ապա աճը կկազմի ընդամենը 1.7%, որը բավական ցածր ցուցանիշ է և խոսում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին։
Վարկերի կառուցվածքը և աճի տեմպերը շարունակում են մտահոգիչ մնալ։ Թեև վարկերի կառուցվածքում աճում են նաև տնտեսության իրական հատվածին տրվող վարկերի ծավալները, վարկերի ընդհանուր ծավալների էական մասն ուղղվում է հիպոթեքային, սպառողական վարկերի տրամադրմանը և շինարարության ֆինանսավորմանը։ Ընդ որում, դրանք հիմնականում ֆինանսավորում են մեկ ոլորտ՝ շինարարությունը (քանի որ սպառողական վարկերի զգալի մասը նույնպես ուղղված է շինարարությանը՝ կանխավճարների տրամադրման, բնակարանների վերանորոգման և կահավորման ծախսերը հոգալու համար)։ Իսկ շինարարության բարձր աճը ժամանակավոր է, հետևաբար բնակչության եկամուտներից ավելի արագ աճող վարկային պարտավորությունները միջնաժամկետում կարող են ռիսկեր ստեղծել ֆինանսական կայունության տեսանկյունից։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հեռավար գործարքներ, նոր պահանջներ և շուկայի վիճակագրություն․ կարևոր շեշտադրումներ՝ անշարժ գույքի ոլորտում
2026/01/19/ 12:47 -
Նոր գաղափարներ ու ծրագրեր․ Rexus Premium ակումբը մուտք գործեց 2026
2026/01/19/ 12:25 -
Օպտիկական մալուխների վնասման պատճառով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են
2026/01/19/ 11:29 -
Մեկ շաբաթում Փրկարար ծառայությունում գրանցվել է 635 դեպք․ տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ
2026/01/19/ 11:25 -
Վրաստանը մինչև 2026 թվականը կավարտի Միջին Միջանցքի հետ իր ճանապարհային ցանցի ինտեգրումը
2026/01/19/ 10:29 -
Կառավարությունը առաջարկում է տարկետում ստացած ուսանողներին ուսումն ավարտելուց հետո 3 տարի աշխատել Հայաստանում՝ ծառայությունից ազատվելու դիմաց
2026/01/19/ 10:24 -
Եվրամիությունը ԱՄՆ-ի նկատմամբ 93 մլրդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է նախապատրաստում
2026/01/19/ 10:19 -
ՀՀ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներին իրականացվում է ուժեղացված հերթապահություն
2026/01/19/ 10:10 -
Չինաստանում 2025-ին գրանցվել է ծնելիության պատմական նվազագույնը․ բնակչությունը կրճատվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ
2026/01/19/ 08:42 -
Netflix-ը շուրջ 7 մլրդ դոլարով ձեռք է բերել Sony Pictures-ի ֆիլմերի համաշխարհային սթրիմինգային բացառիկ իրավունքները
2026/01/19/ 08:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․