Հայաստանում ավտոմեքենաների առևտրի շրջանառությունն աճել է 6 տոկոսով
Լուրեր |
Հայաստանում 8 ամսում՝ հունվար-օգոստոսին, առևտրի շրջանառությունը կազմել է 4 տրլն 140 մլրդ 619.6 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճելով 3.9 տոկոսով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Ընդ որում, մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 4.6 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 260 մլրդ 181 մլն դրամ: Մեծածախ առևտրի շրջանառությունն 8 ամսում կազմել է 2 տրլն 717 մլրդ 174.5 մլն դրամ՝ աճելով 3.4 տոկոսով:
Իսկ ավտոմեքենաների առևտրի շրջանառությունը (ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը) աճել է 6 տոկոսով՝ կազմելով 163 մլրդ 264.1 մլն դրամ:
Հանրապետությունում մանրածախ առևտրի գերակշիռ մասը՝ 83.5 տոկոսն իրականացվել է խանութներում՝ 1 տրլն 52 մլրդ 211.9 մլն դրամի: Սպառողական ապրանքների շուկաներում իրականացվել է ընդհանուր մանրածախ առևտրի 3.4 տոկոսը՝ 42 մլրդ 597.8 մլն դրամի:
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում իրականացված առևտրի շրջանառությունը կազմել է 10 մլրդ 725.3 մլն դրամ՝ մանրածախ առևտրի 0.8 տոկոսը: Կրպակներում 8 ամսում իրականացվել է 15 մլրդ 23.5 մլն դրամի առևտուր՝ ընդհանուր մանրածախ առևտրի 1.2 տոկոսը: Առևտրի այլ օբյեկտներում իրականացվել է 139 մլրդ 622.5 մլն դրամի առևտուր:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40 -
Ինչո՞ւ է կաթվածահար եղել հեղուկ գազի շուկան
2026/05/01/ 16:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․