Հայաստանում ինքնագլորներից տուժածների 95%-ը եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, 5%-ը՝ հետիոտները
Լուրեր |
Բոլոր տուժածները եղել են չափահաս քաղաքացիներ։
Էլեկտրական ինքնագլորները Երևանում շրջանառության մեջ են մտել 2021 թվականից, և վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ նկատելի է դրանց մասնակցությամբ դեպքերի աճը։ Միևնույն ժամանակ, առանձին բժշկական տվյալները ցույց են տալիս որոշակի նվազման միտում։
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի կողմից իրականացված մշտադիտարկման համաձայն՝ 2022–2025 թվականներին համալսարանական «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բժշկական օգնություն է ցուցաբերվել ինքնագլոր վարելու հետևանքով վնասվածքներ ստացած 171 քաղաքացու։
Տուժածների մեծ մասը՝ շուրջ 95%-ը, եղել են հենց ինքնագլոր վարող անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ։ Բոլոր տուժածները եղել են չափահաս քաղաքացիներ․ նրանց 68%-ը՝ 18–30 տարեկան, իսկ 32%-ը՝ 30 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ։ Տուժածների գերակշիռ մասը եղել են արական սեռի ներկայացուցիչներ։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեպքերի 24%-ի դեպքում արձանագրվել են կոտրվածքներ, իսկ 76%-ի մոտ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ առանց կոտրվածքի։ Պատահարների մեծ մասը գրանցվել է ամառային և տուրիստական ամիսներին։
Տարեկան կտրվածքով ինքնագլորների մասնակցությամբ վնասվածքների դեպքերի թիվը եղել է՝
2022 թ․ — 69 դեպք
2023 թ․ — 45 դեպք
2024 թ․ — 33 դեպք
2025 թ․ — 24 դեպք
Չնայած թվերի նվազմանը՝ մասնագետները շեշտում են, որ տվյալները վերաբերում են միայն մեկ հիվանդանոցին և չեն կարող համարվել համապետական ամբողջական միտում։
Կենտրոնի գնահատմամբ՝ դեպքերի նվազման հավանական պատճառներից են օրենսդրական կարգավորումների խստացումը և քաղաքացիների կողմից ինքնագլորների օգտագործման կանոնների ավելի լավ պահպանումը։
Գործող կարգավորումներով՝
-
ինքնագլոր կարող են վարել միայն 18 տարին լրացած անձինք կամ 16 տարին լրացած՝ «AM» ենթակարգի վարորդական իրավունք ունեցողները,
-
առավելագույն թույլատրելի արագությունը 20 կմ/ժ է,
-
պարտադիր է սաղավարտի օգտագործումը,
-
ինքնագլորները պետք է ունենան տեխնիկական ստուգաչափեր,
-
երթևեկությունը թույլատրվում է հեծանվային և հետիոտնային ուղիներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սահմանված այլ գոտիներով։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում ինքնագլորների շահագործումը խիստ սահմանափակված կամ արգելված է։ Օրինակ՝ Փարիզում 2024 թվականի սեպտեմբերից ինքնագլորների շահագործումը դադարեցվել է հանրաքվեի արդյունքում, իսկ Նյու Յորքում դրանք արգելված են որոշ տարածքներում անվտանգության նկատառումներից ելնելով։
«Հերացի» կենտրոնը ընդգծում է, որ ներկայացված վիճակագրությունը միտված չէ զգոնության նվազեցմանը, այլ հակառակը՝ կոչ է անում պահպանել անվտանգության կանոնները, հատկապես ձմեռային պայմաններում, երբ մերկասառույցը էապես բարձրացնում է վնասվածքների ռիսկը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․