Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային միգրացիայի և թրաֆիքինգի վերաբերյալ գնահատում» զեկույցը։
Գնահատումը հիմնված է 521 միգրանտ աշխատողների հարցման, ինչպես նաև գործատուների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջնորդների և այլ շահառուների հետ 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվար անցկացված հարցազրույցների վրա։
Հիմնական արդյունքներ
-
Հարցվածների 80%-ը դրական է գնահատել իրենց նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում։
-
Հարցվածների մեծամասնությունն ունի օրինական կարգավիճակ, սակայն գրեթե 40%-ը աշխատում է առանց գրավոր պայմանագրի կամ աշխատանքի թույլտվության։
-
Աշխատանքի գործակալությունից օգտված յուրաքանչյուր 6 միգրանտից գրեթե 1-ը հայտնել է շահագործման կամ չկատարված խոստումների մասին։
-
Մեծամասնությունը տեղյակ է աշխատավայրի անվտանգության կանոններին, սակայն 43%-ը չունի համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ բավարար գիտելիքներ։

