2026 թվականի բուսաբուծության աջակցության ծրագրով նախատեսվում է փոխհատուցել գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերի մշակության ծախսերի մինչև 50%-ը։
Ծրագրի շրջանակում փոխհատուցումը կտարածվի մինչև 100 հեկտար մակերեսի վրա և կներառի հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա խոտաբույսերի մշակությունը։
Փոխհատուցումը վերաբերում է հիմնական աշխատանքների՝ վար, ցանք, բերքահավաք, ինչպես նաև սերմի արժեքի ծախսերին։
Սահմանված են հետևյալ առավելագույն չափերը մեկ հեկտարի հաշվով՝
- գարնանացան հացահատիկային մշակաբույսերի համար՝ 70,000 դրամ,
- եգիպտացորենի համար՝ 85,000 դրամ,
- հատիկաընդեղենի համար՝ 100,000 դրամ,
- բազմամյա խոտաբույսերի համար՝ 110,000 դրամ։
Կարգավորումը նպատակ ունի նվազեցնել արտադրության ծախսերը և խթանել գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրությունը։

