2025 թվականի ընթացքում Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող շուն։ Տվյալները ներկայացվել են մարտի 16-ին կայացած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Ներկայացված հաշվետվության համաձայն՝ տարվա ընթացքում ստերջացվել և կատաղության դեմ պատվաստվել է 2703 շուն, իսկ 671 շուն վերապատվաստվել է կատաղության դեմ։
Քնեցում/անկում է իրականացվել 766 շան դեպքում։ Խնամակալ է գտել 83 շուն։
Բացի այդ, մայրաքաղաքի փողոցներից և բակերից հավաքվել և ոչնչացման է ուղարկվել 1158 անկած կենդանու դի։
Կենտրոնը կազմակերպել է նաև կրթական և հանրային իրազեկման միջոցառումներ։ Կրթական արշավներին մասնակցել է շուրջ 200 երեխա։ Տարվա ընթացքում կազմակերպվել են կենդանիների խնամքի օրեր, որոնց մասնակցել են բազմաթիվ անհատներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

