ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ. հունվար-հունիս ամիսներին հեռահաղորդակցության ոլորտում ընդհանուր հասույթը կազմել է 82,872.1 մլն դրամ, ինչը 1.5%-ով ավել է 2024թ.-ի համադրելի ցուցանիշից։
Հիմնական տվյալները հետևյալն են․
- Ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտ – անկում 7.3%, հասույթ՝ 861.2 մլն դրամ։
- Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտ – անկում 4.1%, հասույթ՝ 4,849 մլն դրամ։
- Հեռահաղորդակցություն – աճ 2%, հասույթ՝ 77,161.9 մլն դրամ։
- Հեռագրական ծառայություններ – անկում 26.4%, հասույթ՝ 0.9 մլն դրամ։
- Մալուխային հեռուստատեսային համակարգեր – աճ 0.8%, հասույթ՝ 4,128.4 մլն դրամ։
- Բջջային կապ – անկում 1.3%, հասույթ՝ 20,185.1 մլն դրամ։
- Ինտերնետ հասանելիություն – աճ 4%, հասույթ՝ 41,473.1 մլն դրամ։
- Արբանյակային հասանելիություն (բացառությամբ ինտերնետի) – անկում 69.6%, հասույթ՝ 1.8 մլն դրամ։
- Այլ ծառայություններ – անկում 2%, հասույթ՝ 8,892.7 մլն դրամ։

