2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 298 հանրային ծառայողի վերաբերյալ քրեական վարույթ, այդ թվում՝ նախկին պաշտոնատար անձանց։
Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ ներկայացնելով Կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։
Նահապետյանի խոսքով՝ դատի տրվածների թվում եղել են՝
-
ՀՀ նախագահ՝ 2 (նույն անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել երկու տարբեր վարույթների շրջանակում),
-
ՀՀ վարչապետ՝ 1,
-
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ 1,
-
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ՝ 1,
-
ՀՀ դատական իշխանության աշխատակիցներ՝ 5, այդ թվում՝ դատավոր՝ 2, դատավորի օգնական՝ 2, աշխատակից՝ 1։

