imID-ն և SK ID Solutions-ը համագործակցության պայմանագիր ստորագրեցին Հայաստանում imID Digital ID App ծառայության ներդրման նպատակով
Լուրեր |
Թվային վստահության նոր մշակույթ Հայաստանում, միջազգային ստանդարտներին համապատասխան լուծումներ, անվտանգ ու ապահով թվային ինքնության ծառայություններ քաղաքացիների, բիզնեսների և պետական հաստատությունների համար․ imID-ն իր հստակ քայլերն է կատարում դեպի վստահելի թվային հասարակության ձևավորում։
Հոկտեմբերի 2-ին մեկնարկեց Հայաստանում վստահության ծառայություններ մատուցող imID և էստոնական առաջատար վստահության ծառայությունների մատակարար SK ID Solutions ընկերությունների միջև ռազմավարական համագործակցությունը։ Այն պաշտոնապես ամրապնդվեց պայմանագրի ստորագրմամբ և համատեղ մամուլի ասուլիսով, որը կայացավ Երևանում՝ imID-ի կենտրոնական գրասենյակում։
SK ID Solutions ընկերության հետ համագործակցության շնորհիվ imID-ն իր արդի տեխնիկական ենթակառուցվածքի վրա կտեղայնացնի SK ID Solutions-ի՝ միջազգային փորձով ապացուցված առաջադեմ տեխնոլոգիան (split key) և կթողարկի imID Digital ID App հավելվածը։ Նոր լուծումը քաղաքացիներին, բիզնեսներին և պետական կառույցներին կտրամադրի ինքնության անվտանգ և ապահով հաստատման, իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային ստորագրությունների ծառայություններ, ինչպես նաև անխափան մուտք կապահովի դեպի թվային տնտեսություն։
«Այժմ, երբ գործարկել ենք վստահության ծառայությունների մեր ենթակառուցվածքը, imID-ն պատրաստ է կատարելու իր հաջորդ քայլը, այն է՝ նոր սերնդի հավելվածի միջոցով յուրաքանչյուր քաղաքացու տրամադրել ապահով և անվտանգ թվային ինքնություն։ Պետական կառույցների, ինչպես նաև առաջատար մասնավոր հատվածի հետ սերտ գործընկերությամբ այս նախաձեռնությունը ոչ միայն հնարավորություն է տալիս օգտվել անխափան թվային ծառայություններից, այլ նաև Հայաստանը դիրքավորում է որպես ապագայամետ թվային հասարակություն, որը պատրաստ է դառնալ համաշխարհային թվային էկոհամակարգի մի մասը» - նշում է imID-ի գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը։
Ռազմավարական այս համագործակցությունը համընթաց է Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին և ապահովում է անվտանգ հասանելիություն մի շարք թվային ծառայությունների բանկային, հեռահաղորդակցման և պետական ոլորտներում։ Այն նաև ապահովում է Հայաստանի վստահության ծառայությունների էկոհամակարգի ամբողջական համապատասխանությունը ԵՄ eIDAS ստանդարտներին՝ հիմք ստեղծելով միջազգային ճանաչման և ապագա միջազգային փոխգործակցության։
SK ID Solutions-ի գլխավոր գործադիր տնօրեն Կալև Փիհլը նշում է․ «Ուրախ ենք համագործակցել imID-ի հետ և մեր ներդրումն ունենալ Հայաստանի թվայնացմանն ուղղված այս կարևոր և հավակնոտ ծրագրում։ Քսան տարվա մեր փորձառությունը ցույց է տվել, որ հաջողությունն արդյունավետ առաջնորդություն է պահաջում, ինչն էլ տեղական շուկայում նոր կապերի ստեղծման և կամուրջների կառուցման հիմքն է։ Սա այն է, ինչ imID-ն ապացուցում է իր գործունեությամբ։ Հայաստանը տարածաշրջանում թվային հաբ դառնալու մեծ ներուժ և հավակնություն ունի, իսկ imID-ի ռազմավարական տեսլականն այն ամբողջովին իրատեսական է դարձնում։ Միջազգային փորձի տեղայնացմամբ Հայաստանում կստեղծվի imID Digital ID App-ը և իր երկարաժամկետ ազդեցությունը կունենա ինչպես քաղաքացիների և բիզնեսների, այնպես էլ պետական կազմակերպությունների համար։ Լիահույս ենք, որ այս քայլով կդրվի մեր երկու ընկերությունների միջև երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության առաջին հիմնաքարը»։
SK ID Solutions–ի ընտրությունը որպես imID–ի գործընկեր պայմանավորված է Ընկերության՝ անվտանգ թվային ինքնության ոլորտում ավելի քան երկու տասնամյակի առաջատար փորձառությամբ։ 2001 թվականին Էստոնիայում հիմնադրված SK ID Solutions–ը Եվրոպայի առաջատար վստահության ծառայությունների մատակարարներից է և Եվրոպայում ամենատարածված թվային ինքնության գործիքներից մեկի՝ Smart-ID-ի հեղինակը, որն ունի ավելի քան 4 միլիոն օգտատեր։ Որպես ԵՄ eIDAS կարգավորմամբ որակավորված վստահության ծառայությունների մատակարար (QTSP)՝ Ընկերությունն ամսական ապահովում է ավելի քան 80 միլիոն անվտանգ գործարք և սպասարկում ավելի քան 1,100 պետական և մասնավոր կառույցների 30–ից ավելի երկրներում։
Այս կարևոր նախաձեռնությամբ imID-ն վստահաբար շարունակում է իր առաքելությունը՝ ապահովելու քաղաքացիներին և կազմակերպություններին վստահելի թվային ծառայություններով և Հայաստանը դիրքավորելու որպես թվային ինքնության և վստահության ծառայությունների ոլորտում առաջատար:
***
imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի առաջատար տասը բանկերի և երեք հեռահաղորդակցության ընկերությունների միավորմամբ․ նպատակն է Հայաստանում թվային ինքնության և վստահության ծառայությունների նոր մշակույթ և ձևաչափ ստեղծել։
imID-ն տրամադրում է անվտանգ և հուսալի էլեկտրոնային ինքնության լուծումներ՝ անհատների, բիզնեսների և պետական մարմինների համար։ Որպես թվային ինքնության մատակարար՝ imID-ն տրամադրում է անվտանգ թվային ID-ներ քաղաքացիներին՝ հնարավորություն տալով իրականացնել վստահելի և հաստատված գործարքներ թվային միջավայրում։
Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել imID-ով, հաստատել գործարքներ, ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ առցանց։
Որպես վստահության ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում է վստահելի ու անվտանգ թվային ծառայությունների ամբողջական համակարգ՝ Identity-as-a-Service (IDaaS) անվտանգ նույնականացում և ինքնության հաստատում, Signature-as-a-Service (SignaaS) հեռավար որակավորված էլեկտրոնային ստորագրություններ՝ լիարժեք իրավական ուժով։
Վերջերս imID–ն ներկայացրել է MobileID eSIM ծառայությունը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին eSIM–ի կիրառող սարքերով հասանելիություն ունենալ թվային ինքնության ծառայություններին՝ առանց ֆիզիկական SIM քարտի անհրաժեշտության։ Ընկերությունը ձեռք է բերել նաև Հայաստանի Mobile ID ծառայությունը՝ միավորելով հեռահաղորդակցության վրա հիմնված ինքնության ենթակառուցվածքը մեկ միասնական հարթակի ներքո և ապահովելով ինքնության ծառայությունների անխափան հասանելիություն ողջ երկրի տարածքում։
Թե՛ փաստաթղթերի ստորագրման, և թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման և գործառնական պաշտպանական մեխանիզմներով։
imID-ի նպատակն է նախ Հայաստանում, ապա ողջ աշխարհում մարդկանց հնարավորություն տալ անվտանգ և արդյունավետ կերպով օգտվել վստահության թվային ծառայություններից ու պրոդուկտներից, որոնք բարելավում են թվային աշխարհի հետ հուսալի և անխափան հաղորդակցությունը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․