ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ ուղղված վիզայի դիմորդներին՝ ընդգծելով դիմումներում ներկայացվող տվյալների ճշգրտության կարևորությունը։
Դեսպանատան տեղեկացմամբ՝ այն դեպքերում, երբ հարցազրույցի օր ամրագրելու համար դիմորդները օգտվել են տուրիստական գործակալների կամ այլ աջակցման ծառայություններից, և դիմումում ներառվել են սխալ կամ կեղծ տվյալներ (օրինակ՝ հեռախոսահամար կամ էլեկտրոնային հասցե), դեսպանատունը իրավունք ունի չեղարկել նշանակված հարցազրույցը։
Հայտարարությունում հատկապես շեշտվում է, որ դիմորդները պետք է խուսափեն երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից։
«Ձեր դիմումում առկա տեղեկության ճշգրտության և ճշմարտացիության պատասխանատուն Դուք եք»,– նշված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։

