Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել՝ վերջացավ, խաղաղությունն ամբողջական հաստատված է. Արարատ Միրզոյան
Լուրեր |
Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել՝ վերջացավ, խաղաղությունն ամբողջական հաստատված է. Արարատ Միրզոյան
Խաղաղությունը երբեք բարեկամ ժողովուրդների միջև չի հաստատվում, խաղաղությունը հաստատվում է այն երկրների, այն ժողովուրդների միջև, որոնք նախորդիվ ունեցել են արյունահեղություն, պատերազմ, հակամարտություն և այլն: Եվ ահա մենք ճանապարհի սկզբին ենք: Այս մասին Ազգային ժողովում ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզյանը:
«Նույնիսկ առաջ անցնելով ասեմ, որ եթե առաջիկայում մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունն ամբողջական հաստատված է», - նշել է նա:
Միրզոյանն ասել է, որ նկատի ունեն այն, որ այս պահին, առայժմ, կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը, ըստ ԱԳՆ նախարարի, մինիմալ է՝ զրոյի է ձգտում, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է և այլն: Նա զուգահեռ նշել է, որ, այնուամենայնիվ բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված, դրանցից մեկը Ադրբեջանում գտնվող գերիների հարցն է:
«Ցավոք, չունենք հարցի ամբողջական, վերջնական լուծում, թեև նախորդիվ ունեինք նույն ադրբեջանական կողմի հանրահռչակված պարտավորությունը՝ բոլորին ազատ արձակել: Եթե երկու երկիր անկեղծորեն ասում են խաղաղություն ենք հաստատում, երևի արժի առաջինը հումանիտար հարցերը կարգավորել, որովհետև դրանք զգայուն հարցեր են, մարդկանց համար ցավոտ հարցեր են» - ընդգծել է Արարատ Միրզոյանը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․