Իդրամն ամփոփում է 2025 թվականը
Լուրեր |
Իդրամ ընկերության համար 2025 թվականը հագեցած տարի էր նոր՝ միջազգային խոշոր գործընկերների հետ նշանակալի համագործակցություններով, վաճառակետերի թվի մեծ աճով, միջազգային մրցանակներով և բազմաթիվ այլ հաջողություններով։
Տարվա կարևոր իրադարձությունները հարցազրույցում ամփոփել է Իդրամ ընկերության կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։
2025 թվականին Հայաստանի տարածքում ֆիզիկական վաճառակետերի թիվը, որտեղ հնարավոր է վճարել Իդրամ QR-ով, հատեց 26․000-ը, իսկ առցանց խանութներինը՝ 1000-ը։ Բոլոր թե՛ ֆիզիկական, թե՛ առցանց վաճառակետերում հնարավոր է վճարել Rocket Line թվային ապառիկի միջոցով, իսկ 12․000-ից ավելի վաճառակետերում գործում է Rocket Line 0%-ը։
Նա անդրադարձել է նաև տարվա առաջին մեծ համագործակցությանը AliPay+-ի հետ, որի արդյունքում Alipay+-ի օգտատերերին հնարավորություն է ընձեռնվել Հայաստանում իրականացնել միջսահմանային QR-վճարումներ Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով։
Կարևոր է նշել, որ Իդրամի օգտատերերի համար նույնպես լայն հնարավորություններ են բացվում, քանի որ այս պահին արդեն իրենց Idram&IDBank հավելվածով նրանք հնարավորություն ունեն վճարումներ իրականացնել AliPay+-ի QR-ով աշխարհի 57 երկրում։
Երկրորդ նշանակալի համագործակցությունը առևտրային ծավալներով աշխարհում մեծությամբ երկրորդ կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ էր։ Արդյունքում Հայաստանում գտնվելիս Bybit հավելվածի օգտատերերը կարող են իրենց հավելվածով շուրջ 26․000 առևտրային կետերում և 1000-ից ավել առցանց խանութներում կատարել Իդրամ QR վճարումներ։
Գրիգորի Յոլյանի խոսքով՝ արդեն իսկ հայտարարվել է նոր ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին Tencent-ի TenPay Global և WeChat Pay (Weixin Pay) վճարային հարթակների հետ։
Յոլյանը խոսել է նաև 2026 թվականի պլանների և սպասվելիք իրադարձությունների մասին։
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր