Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
Լուրեր |
Հայաստանի ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամը հայտարարում է Weixin Pay-ի (WeChat Pay) հետ համագործակցության մեկնարկի մասին՝ ընդլայնելով իր միջազգային գործընկերությունների շրջանակը և կատարելով ևս մեկ կարևոր քայլ երկրի վճարահաշվարկային համակարգի զարգացման ուղղությամբ։
Այս համագործակցության շրջանակում WeChat Pay-ի օգտատերերը շուտով կկարողանան Հայաստանում կատարել վճարումներ Idram QR-ի միջոցով՝ ավելի քան 26.000 վաճառակետերում՝ պարզապես սքանավորելով Իդրամի QR կոդը իրենց WeChat հավելվածով։ WeChat Pay-ի ինտեգրումը հատկապես կնպաստի Չինաստանից ժամանող այցելուների վճարային հարմարավետությանը՝ դրական ազդեցություն ունենալով զբոսաշրջության և սպասարկման ոլորտների վրա։
Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ Իդրամի համար միջազգային առաջատար վճարային համակարգերի հետ համագործակցությունը ոչ միայն տեխնոլոգիական զարգացում է, այլև ռազմավարական ներդրում Հայաստանի տնտեսական և թվային ապագայի մեջ։ «WeChat Pay-ի հետ գործընկերությունը կարևոր քայլ է Հայաստանի ֆինտեխ էկոհամակարգի գլոբալ ինտեգրման ճանապարհին և նոր հնարավորություններ է բացում ինչպես բիզնեսների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Ուրախ ենք, որ ծառայությունը սեղմ ժամկետներում հասանելի կլինի WeChat Pay-ի օգտատերերին։ Նշեմ, որ մեր նոր գործընկերոջ հետ պայմանավորվածության համաձայն՝ համագործակցության շրջանակում հաջորդ քայլով Իդրամի օգտատերերն իրենց հերթին կկարողանան Idram&IDBank հավելվածով վճարել Չինաստանում WeChat QR-ի միջոցով»,- ասել է Արսեն Քդենյանը։
«Մենք ուրախ ենք հաստատել ռազմավարական գործընկերություն Իդրամի՝ Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերության հետ, ինչը մեր առաջին առանցքային համագործակցությունն է Կովկասյան տարածաշրջանում», – նշել է WeChat Pay-ի Մերձավոր Արևելքի գործընկերությունների և բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքս Դենգը։ «Այս համագործակցությունը մեր լայն օգտատերերի բազային հնարավորություն կտա Հայաստանում օգտվել նույնքան հարթ և հարմար վճարային փորձից, ինչին նրանք սովոր են Չինաստանում՝ գնումների, սննդի, տրանսպորտի և այլ ոլորտներում՝ Իդրամի լայն QR ցանցի միջոցով։ Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Իդրամի հետ՝ համատեղ խթանելու Հայաստանի թվային վճարումների էկոհամակարգի ընդլայնումը և նպաստելու Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական, առևտրային և մշակութային կապերի խորացմանը»։
WeChat Pay-ի հետ համագործակցությունը հերթական անգամ հաստատում է Իդրամի առաջատար և նորարար դերը՝ որպես ընկերություն, որը զարգացնում է ժամանակակից վճարային տեխնոլոգիաները՝ նպաստելով Հայաստանի ֆինտեխ ոլորտի միջազգային ինտեգրմանը, տնտեսական ակտիվության խթանմանն ու երկրի թվային ֆինանսական ենթակառուցվածքների միջազգային ճանաչելիության բարձրացմանը։
ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՄՂԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր