Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Լուրեր |
Մոտենում են տարվա ամենասպասված օրերը, տոնական տրամադրությունն ամենուր է։ Տարվա այս օրերն էլ ավելի հիշարժան է դարձնում Big Christmas Market with Coca-Cola 2025 ցուցահանդես-տոնավաճառը, որն այս տարի տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ից 21-ը Մերիդիան էքսպո կենտրոնում:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, տոնավաճառին բացառիկ առաջարկներով կներկայանան IDBank-ն ու Իդրամը․ ընկերությունների ներկայացուցիչները պատմելու են գործող հնարավորությունների մասին և պատասխանելու են այցելուների հնարավոր հարցերին։ Մասնավորապես, տոնավաճառի օրերին գործելու են idplus-ի նվեր-քարտեր շահելու և idcoin-եր ստանալու առաջարկներ։ Տոնավաճառի այցելուներն այս առաջարկներից օգտվելու հնարավորություն կստանան՝ Idram&IDBank հավելվածով կատարելով QR վճարումներ գործընկեր կազմակերպությունների տաղավարներից գնումներ կատարելիս։
Big Christmas Market with Coca-Cola 2025 ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում գործելու են հետևյալ առաջարկները․
Կուտակեք idcoin-եր.
2025թ․ դեկտեմբերի 17-ից դեկտեմբերի 21-ը կատարեք QR վճարումներ Big Christmas Market-ի վաճառակետերում Idram&IDBank-ով և ամեն վճարումից ստացեք մինչև 30% ակնթարթային idcoin` հանրագումարային առավելագույնը մինչև 10.000 idcoin։ idcoin-երը կարող եք ծախսել նաև ցուցահանդեսից հետո ցանկացած վաճառակետում Idram&IDBank-ով QR վճարումներ կատարելիս։
idplus-ի նվեր-քարտ շահելու հնարավորություն.
կատարեք միանվագ 10․000 ՀՀ դրամի և ավելի առնվազն 3 QR վճարում Idram&IDBank հավելվածով,
կամ 5․000 ՀՀ դրամի և ավելի առնվազն 3 QR վճարում Rocket Line 0%-ով` ըստ սահմանված ժամկետների և պայմանների,
վճարումները հաստատող էլեկտրոնային անդորրագրերով եկեք մեր տաղավար և ստացեք հնարավորություն շահելու 3․000-20․000 ՀՀ դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտ։
Առաջարկները կգործեն Big Christmas Market ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում՝ դեկտեմբերի 17-ից 21-ը ներառյալ։ Առաջարկի շրջանակում idplus-ի նվեր-քարտ կարող եք ստանալ 1 անգամ։ Գովազդային վիճակախաղի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Առաջարկի շրջանակում յուրաքանչյուր հաճախորդ կստանա մինչև 30% ակնթարթային idcoin, բայց ոչ մի պարագայում ոչ ավելի, քան հանրագումարային առավելագույնը 10,000 idcoin (հարկումից հետո)։ 1 idcoin = 1 ՀՀ դրամ։
idcoin-ը տրամադրվում է IDBank-ի կողմից և ենթակա է հարկման օրենքով սահմանված կարգով։ Դուք այն ստանում եք արդեն հարկված։
Սպասում ենք Ձեզ Մերիդիան էքսպո կենտրոնում և մաղթում հաճելի գնումներ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53 -
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20 -
2027-ից կգործեն օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մոնիթորինգի համակարգ
2026/04/23/ 16:15 -
Մայքլ Ջեքսոնի պաշտամունքային ձեռնոցը աճուրդի է հանվել․ հայտնի է նախնական գինը
2026/04/23/ 15:51 -
«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը վերսկսվել է Սլովակիա
2026/04/23/ 15:48 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլի 24-ին
2026/04/23/ 15:29 -
Ինչ է սպասվում Կասկադին․ միլիարդների ներդրումներ․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/23/ 15:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․