Միջոցառումը միավորեց կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներին և ուսանողներին, ովքեր 24 ժամ շարունակ մրցեցին միմյանց հետ՝ հայտնաբերելով համակարգերի խոցելիություններ, ուսումնասիրելով վիրուսներ, վնասակար ծրագրեր և լուծելով կիբեռանվտանգության ոլորտի արդիական խնդիրներ։
Ամենամյա մրցույթի նպատակն է բարձրացնել կիբեռանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում:
Միջոցառման գործընկերների շարքում IDBank-ը և Իդրամը ստանձնել էին հաղթող թիմերի մրցանակների հովանավորությունը։
IDBank-ի Տեղեկատվական անվտանգության ղեկավար Համբարձում Դանիելյանը նշում է․ «IDBank-ը ջանք ու միջոց չի խնայում, որպեսզի էլ ավելի ուժեղացնի Բանկի կիբեռանվտանգությունը։ Այսօր կարող եմ ասել, որ հասել ենք այն նպատակին, երբ գրեթե բոլոր ռիսկերը նվազեցվել են։ Ինչ վերաբերում է CTF-ին, ապա նման նախաձեռնությունները խթանում են կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը՝ հնարավորություն տալով երիտասարդ մասնագետներին և ուսանողներին գործնական միջավայրում փորձել իրենց ուժերը, բացահայտել նոր գիտելիքներ և լուծել կիբեռանվտանգությանն առնչվող բարդ խնդիրներ։ Մենք վստահ ենք, որ Հայաստանում կա իսկապես մեծ ներուժ և աճող հետաքրքրություն ոլորտի նկատմամբ, և դրա ապացույցն է այս միջոցառմանը մասնակից թիմերի թիվը։ Վստահ ենք, որ CTF-ը գործուն ներդրում է երկրի ապագա թվային անվտանգության գործում»։
«CTF-ը, որը նշանակում է «գրավիր դրոշը», միջազգային ֆորմատի հաքերների մրցույթ է, որի հիմնական նպատակը կիբեռանվտանգության ոլորտի զարգացումն է, երիտասարդների մոտ ոլորտի և մասնագիտության հանդեպ հետաքրքրության մեծացումը։ Մրցույթի ժամանակ առաջադրվում են խնդիրներ, որոնք շատ նման են իրական աշխարհում հանդիպող խարդախություններին։ Հայաստանում մրցույթն իրականցվում է արդեն 6-րդ անգամ։ IDBank-ի և Իդրամի աջակցությունը վկայում է այն մասին, որ ընկերությունները կարևորում են այս բնագավառը, մասնագիտական զարգացումը, նման մասշտաբի մասնակիցների ներկայությունը և հետագայում, ինչու չէ, կարող են նաև իրենց թիմերի համար այս համայնքից աշխատակիցներ ներգրավել»,- նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանը։
Երկու օր շարունակ մրցույթին մասնակից 56 թիմերից ավելի քան 250 մասնակից իրենց ուժերը փորձեցին՝ լուծելով արհեստական բանականության համակարգերի և դրանց անվտանգության խոցելիության հետ կապված բարդ գործնական առաջադրանքներ։ Միջոցառման հիմնական նպատակն էր բացահայտել նոր տաղանդներ, զարգացնել մասնակիցների վերլուծական մտածողությունն ու արագ արձագանքման հմտությունները, ինչպես նաև ամրապնդել ոլորտի մասնագիտական ներուժը։
Իդրամի ՏՏ անվտանգության մենեջեր Հասմիկ Ալավերդյանը համոզված է՝ ցանկացած համակարգի համար՝ լինի դա պետական կառույց, անձնական տվյալների բազա, թե ֆինանսական ոլորտ, անվտանգ թվային միջավայրը առաջնահերթություն է․ «Մեր հաճախորդների վստահության և ամբողջ ֆինանսական տեխնոլոգիական էկոհամակարգի կայունության հիմքում հենց կիբեռանվտանգությունն է, և մեր ծառայությունների բարձր անվտանգությունն ապահովելու նպատակով մենք պարբերաբար իրականացնում ենք համակարգերի վերազինում ու թարմացում: Ինչ վերաբերում է CTF-ին, ապա պիտի նշեմ, որ այսօրինակ միջոցառումները շատ արդյունավետ են ոլորտի շարունակական զարգացման գործում, քանի որ հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին փորձարկել իրենց հմտությունները իրական միջավայրին մաքսիմալ մոտ պայմաններում, ձեռք բերել նոր գիտելիքներ և լուծել բարդ խնդիրներ, որոնք վաղը կարող են և վերածվել իրական մարտահրավերների»։
AIN թիմը դարձավ մրցույթի հաղթող՝ հավաքելով ամենաշատ դրոշները, իսկ HIGH5 և LAPS թիմերը զբաղեցրին, համապատասխանաբար՝ 2-րդ և 3-րդ տեղերը։ Հաղթող թիմերը պարգևատրվեցին միջոցառման մրցանակների հովանավոր IDBank-ի և Idram-ի կողմից։ Նշենք, որ բացի ուժեղագույն երեք թիմերի մրցանակներից, IDBank-ը և Իդրամը պարգևատրեցին ևս երկու թիմի՝ իրենց առաջադրած խնդիրների լուծման համար, ինչպես նաև ամենաարագ թիմին։ Բոլոր մրցանակները տրամադրվել են Idcoin-երի տեսքով։ Նշենք, որ idcoin-երով կարելի է վճարել 25000-ից ավելի վաճառակետում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն:
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
ABNews
Կարևորելով տեղեկատվական անվտանգությունը. IDBank-ը և Իդրամը APOCALYPSE CTF 2025 մրցույթի կողքին
Լուրեր | 2025/11/26 18:22

Նոյեմբերի 22-ից 23-ը «Ինժեներական քաղաք»-ի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի հյուրընկալ հարկի տակ անցկացվեց կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» մրցույթը՝ այս տարի ներկայացնելով «AI APOCALYPSE» թեման։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/14 20:20
Հոկտեմբերի 14-ի կարևոր լուրերը
1. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրից հետո Հայաստանի տարածքային տեսլականըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակած տեսանյութում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր տեսլականը:Տարածքը և հիմքերը. Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո Հայաստանի Հանրապետության...

Լուրեր | 2026/10/14 19:19
Հոկտեմբերի 14-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՀայաստան-Լեհաստան առևտրաշրջանառությունն աճել է 2.2 անգամ2026 թ. առաջին կիսամյակում Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 2.2 անգամ։ Հայաստանից Լեհաստան արտահանվել է 711 տոննա հատապտուղ և միրգ, ավելի քան 400 տոննա բանջարեղեն, ինչպես նաև 0.3 տոննա ծաղիկներ:Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան 161.5 կմ հատվածի նախագծումՔննարկվել են Հյուսիս-հարավ ներդրում...

Լուրեր | 2026/10/14 16:23
ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք։ Վարչության օպերատիվ-տեխնիկական բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևանում գործող ընկերությունը խարդախությամբ հափշտակում է քաղաքացիների գումարները։ Ընկերության առաջարկած ծառայությունները գովազդվել են նաև սոցիալական ցանցերում, այդ թվում՝ հայտնի բ...

Լուրեր | 2026/10/14 16:05
Հայաստանը պահպանել է 59-րդ տեղը Նորարարության համաշխարհային ինդեքսում․ WIPO
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է Նորարարության համաշխարհային ինդեքսի (Global Innovation Index) նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 59-րդ տեղը: Վարկանիշում ընդգրկված է 139 երկիր:Ինչու է դա կարևոր. Հայաստանը պահպանել է նախորդ տարվա (2025 թ.) իր դիրքը՝ ցուցադրելով կայունություն նորարարական ներուժի և տեխնոլոգիական էկոհամակարգի գնահատման գլոբա...

