Անտառապատման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանինն է, և այս յուրօրինակ կերպով է Սիմֆոնիկը նշում իր հոբելյանական՝ 20-րդ համերգաշրջանը։
Եվ ահա այս տպավորիչ ու հիշարժան իրադարձությունից առաջ գործընկեր կողմերը հավաքվել են IDBank-ի հարկի տակ՝ ստորագրելու համագործակցության հուշագիրը։
Համագործակցության արդյունքում մեր երկրում նոր անտառ կստեղծվի, որը կդառնա կյանքի շարունակականության ու արվեստի հավերժականության խորհրդանիշ։ Անտառտնկման գործըթացն իրականացնելու է «Իմանտառ Հայաստան» ՀԿ-ն։
*գովազդ

