ABNews

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը

Լուրեր | 2026/06/12 17:09

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը

2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

Տրանշ 4, 2026 AMANLBBM7ER5

  • Թողարկման ծավալը – 2 մլրդ 500 մլն․ ՀՀ դրամ

  • Արժեկտրոնային եկամտաբերությունը – 10%

  • Շրջանառության ժամկետը – 36 ամիս (3 տարի)

  • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – կիսամյակային

  • Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 15 հունիսի 2026

  • Տեղաբաշխման ավարտ – 15 նոյեմբերի 2026

  • Մարման ամսաթիվ – 15 հունիսի 2029

 Տրանշ 5, 2026 AMANLBBM8ER3

  • Թողարկման ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար

  • Արժեկտրոնային եկամտաբերությունը –5%

  • Շրջանառության ժամկետը – 27 ամիս

  • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – եռամսյակային

  • Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 15 հունիսի 2026

  • Տեղաբաշխման ավարտ – 15 օգոստոսի 2026

  • Մարման ամսաթիվ – 15 սեպտեմբերի 2029

Պարտատոմսերի 4-րդ տրանշի տեղաբաշխման ժամանակահատվածն է 2026թ․-ի հունիսի 15-ից 2026 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ, իսկ 5-րդ տրանշինը՝ 2026թ․-ի հունիսի 15-ից 2026թ․ օգոստոսի 15-ը ներառյալ։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող (Market-maker):

Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 12 նոյեմբերի 2025թ. թիվ 1/407 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

www.idbank.am | 010-59-33-33

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը