IDBank-ի ֆինանսավորմամբ Սվարանց գյուղը մանկապարտեզ կունենա․ «Կողք կողքի» ծրագիրը շարունակվում է
Լուրեր |
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Սյունիքի մարզի Սվարանց գյուղում նոր թաղամաս է կառուցում՝ արցախցի 20 ընտանիք վերաբնակեցնելու համար։
Թաղամասի համար նախատեսված 4 հեկտար հողը հիմնադրամին հատկացրել է Տաթևի համայնքապետարանը։ Ծրագիրը հաջողելու ամենակարևոր պայմանը, ըստ պատասխանատուների, մարդկանց համար հարմարավետություն ստեղծելն է, որպեսզի մնան գյուղում ու շարունակեն հայրենիքում կառուցել իրենց ապագան։
Այս նպատակով հիմնադրամը ծրագիրը սկսել է Սվարանցում ենթակառուցվածքներ ստեղծելով, որոնց շարքում իր ուրույն ու կարևոր նշանակությունն ունի մանկապարտեզը։ Նշենք, որ բնակավայրը մակապարտեզ երբեք չի ունեցել, անգամ խորհրդային տարիներին, երբ գյուղը դեռ առատ բնակեցված էր։ Հենց մանկապարտեզի ստեղծման ծախսերն էլ իր վրա ամբողջությամբ վերցրեց IDBank-ը՝ «Կողք կողքի» ծրագրի շրջանակում տրամադրելով 10 000 000 ՀՀ դրամ։
Մանկապարտեզը տեղակայվելու է վերանորոգված համայնքային կենտրոնի երկրորդ հարկում, որին կից կլինի նաև խոհանոց ու սանհանգույց։ Մանկապարտեզը կունենա ուսուցման, խաղի ու քնի գոտիներ՝ համապատասխան տարիքային գույքով ու հարմարություններով, խաղային գոտիով փափուկ հատակ, երեխաների հարմար նախատեսված այլ հարմարություններ։
Բացի այն, որ «Կողք կողքի» ծրագիրը միտված է աջակցելու Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, այս համագործակցությամբ IDBank-ը կյանքի է կոչում նաև իր Սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից մեկի՝ մարզերի զարգացման քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ IDBank-ի Սոցիալական պատասխանատվության «Կողք կողքի» ծրագիրը մեկնարկել է 2024-ին և այս ընթացքում իրականացրել տարբեր միջոցառումներ՝ ուղղված կրթության միջոցով արցախցիների աշխատանքի հնարավորությանն ու կրթության խրախուսմանը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Եվրոպային Հորմուզի նեղուցն ավելի շատ է պետք, քան մեզ․ ԱՄՆ պատերազմի նախարար
2026/04/24/ 16:55 -
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2026/04/24/ 16:49 -
Նորվեգիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերը մինչև 16 տարեկանների համար
2026/04/24/ 16:39 -
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին․ Կիպրոսի ԱԳՆ
2026/04/24/ 16:27 -
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
2026/04/24/ 16:25 -
ՀՀ-ում Չեխիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 16:08 -
Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
2026/04/24/ 15:53 -
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները
2026/04/24/ 15:27 -
Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 15:22 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/24/ 15:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ