Այս տարի էլ միանալով գեղեցիկ ավանդույթին՝ IDBank-ը և Իդրամը ID տաղավարում դիմավորում էին հյուրերին բացառիկ առաջարկներով ու անակնկալ նվերներով։
Իդրամի եւ IDBank-ի մարքեթինգի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանի խոսքով՝ տոնավաճառի օրերին գործելու են idplus-ի նվեր-քարտեր շահելու և idcoin-եր ստանալու առաջարկները․ «Մեր արդեն սիրված idcoin-ը տոնավաճառի ողջ ընթացքում կուրախացնի այցելուներին, ընդամենը պետք է այս 5 օրերի ընթացքում Big Christmas Market-ի վաճառակետերում վճարել Idram&IDBank-ով, և ամեն վճարումից կստանաք մինչև 30% ակնթարթային idcoin` հանրագումարային առավելագույնը մինչև 10.000 idcoin»։
Բացի այդ, այցելուներն ունեն idplus-ի նվեր քարտեր շահելու հնարավորություն․
· կատարեք միանվագ 10․000 ՀՀ դրամի և ավելի առնվազն 3 QR վճարում Idram&IDBank հավելվածով,
· կամ 5․000 ՀՀ դրամի և ավելի առնվազն 3 QR վճարում Rocket Line 0%-ով` ըստ սահմանված ժամկետների և պայմանների,
· վճարումները հաստատող էլեկտրոնային անդորրագրերով եկեք մեր տաղավար և ստացեք հնարավորություն տանելու 3․000-20․000 ՀՀ դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտ։
Ի դեպ, կարևոր է հիշել, որ առաջարկի շրջանակներում idplus-ի նվեր-քարտ կարող եք ստանալ 1 անգամ։
Առաջարկները կգործեն Big Christmas Market ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում՝ դեկտեմբերի 17-ից 21-ը ներառյալ։ Բաց մի թողեք ամանորյա հեքիաթային տրամադրությամբ ձեր նվերներն ու գնումները կատարելու հնարավորությունը՝ ստանալով բազմաթիվ բոնուսներ ու անակնկալներ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

