Կզանգահարեմ Զելենսկուն և Պուտինին. Թրամփ
Լուրեր |
Լրագրողը հարցրել է Թրամփին՝ ինչ ուղերձ ունի նա Կրեմլի ղեկավարին։
Դոնալդ Թրամփը Լեհաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը: ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կզանգահարի Վոլոդիմիր Զելենսկուն և Վլադիմիր Պուտինին։
Լրագրողը հարցրել է Թրամփին՝ ինչ ուղերձ ունի նա Կրեմլի ղեկավարին։
«Ոչ մի: Նա ծանոթ է իմ դիրքորոշմանը և պետք է որոշում կայացնի: Եթե դժգոհ մնանք, հետևանքներ կլինեն»,- պատասխանել է Սպիտակ տան ղեկավարը: ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները կհանդիպեն:
Թրամփը մեկնաբանել է Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթը, որին ընդառաջ Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները կողք կողքի առաջինն են բարձրացել ամբիոն՝ հետևելու միջոցառմանը:
«Տպավորիչ էր: Ես հասկանում եմ՝ հույս են ունեցել, որ կհետևեմ իրենց, իսկ ես իրոք հետևել եմ»,- նշել է Թրամփը, հավատացրել, որ լավ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Կիմ Չեն Ընի հետ, սակայն առաջիկա երկու շաբաթում պարզ կլինի՝ որքան»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ մտադիր չեն դուրս բերել ամերիկյան զորքերը Լեհաստանից, հակառակը՝ դրանց քանակը կարող է ավելացվել: Կարոլ Նավրոցկին էլ նշել է, որ Թրամփը Վարշավային անվտանգության երաշխիքներ է տվել և վերահաստատել հավատարմությունը ռազմական գործակցությանը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․