Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք COP17-ը վերածել մեր երկրի համար պատմական իրադարձության. ՇՄ նախարար
Լուրեր |
«Այսօր նախարարությունում հյուրընկալեցի Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներ Էնթոնի Բարսամյանին, Օսկար Թաթոսյանին, ինչպես նաև «Հայաստան ծառատունկ ծրագրի» (Armenia Tree Project) գործադիր տնօրեն Արա Բարսամյանին»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Հանդիպման ընթացքում ընդգրկուն քննարկում ունեցանք 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Սա համաշխարհային նշանակության միջոցառում է, որը հնարավորություն կտա Հայաստանը դարձնել կենսաբազմազանության պահպանման ոլորտում գլոբալ քննարկումների կենտրոն։
Գործընկերներիս ներկայացրի արդեն իսկ իրականացված քայլերը՝ ենթակառուցվածքների ապահովման, օրակարգային ձևավորման և բովանդակային աշխատանքների ուղղություններով։ Քննարկեցինք նաև հնարավոր համագործակցության տարբերակները։
Առանձին քննարկում ունեցանք պարոն Բարսամյանի հետ՝ համաժողովին ընդառաջ ծառատնկման նախաձեռնությունների վերաբերյալ։ Համոզված եմ, որ նման բնապահպանական ծրագրերը ոչ միայն կլրացնեն համաժողովի գաղափարախոսությունը, այլև կունենան երկարաժամկետ դրական ազդեցություն մեր շրջակա միջավայրի վրա»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․