ABNews

Հունիսի 10-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/06/10 20:20

Հունիսի 10-ի կարևոր լուրերը

Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված։ Սա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն է Մոսկվա-Երևան լարված հարաբերությունների ֆոնին: Դիվանագետը նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ ուստի անհրաժեշտ է օպերատիվ կերպով հասկանալ իրավիճակը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը մատնանշել է այն փաստը, որ Երևանն ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն՝ առայժմ չկա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը ակնարկել է, որ ընտրություններին մասնակցած տարբեր քաղաքական ուժեր մտադիր են բողոքարկել, կլինի վերահաշվարկ և արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին: Պեսկովի խոսքով վարչապետ Փաշինյանի կուսակցությունը, որը հանդես է գալիս Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու օգտին, չի կարողացել հավաքել կառավարության ձևավորման համար անհրաժեշտ ձայների 50 տոկոսը,

Օնլայն խաղատներում ըստ նոր խախագծի ներմուծվելու է ինքնարգելափակման կոճակ, որը երևեալու է օնլայն հարթակի յուրաքանչյուր էջում և զբաղեցնելու է էջի 5 տոկոս և ավելի տարածքը: Սա արվելու է, որպեսզի խաղացողն անընդմեջ աչքի առաջ ունենա այդ կոճակն ու ցանկացած պահի կարողնա արգելափակել իր իսկ խաղալու հնարավորությունը: Խաղի կազմակերպիչը կոճակի սեղմումից հետո ոչ ուշ, քան 1 րոպեի ընթացքում պարտավոր է լինելու ապահովել անձի արգելափակումը: Բացի սա, ներկայացված դիմումը օնկլայն խաղատունը փոխանցելու է միասնական օպերատորին, որն էլ դա անմիջապես ներկայացնելու է մյուս խաղատներին, որպեսզի արդեն արգելափակված անձը չկարողանա գրանցվել մյուս օնլայն խաղատներում: Պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից մշակված օրինագիծը նաև սահմանում է պաշտոնատար անձանց համար օնլայն խաղատներից օգտվելու սահմանափակումներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը լրագրողներին տեղեկացրել է, որ հունիսի 7-ի ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին: Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ: Հովակիմյանը հայտնելէ , որ ՔՊ-ն վերահաշվարկի դիմում չի ներկայացրել, ներկայացրել են միայն երեք ընդդիմադիր ուժեր: Հովակիմյանը ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատական չի տվել, սակայն հայտնել է, թե՝ տեխնիկական խնդիրների պատճառով որոշ տեղամասերում սխալ են լրացրել ընտրությունների արդյունքները:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝արձագանքելով հարցին, թե արդյոք ՔՊ կուսակցության վարչության նիստի օրակարգում եղել է Սահմանադրության հարցը, դրական պատասխան է տվել և նշել , որ սպասում են որոշ գործընկերների կարծիքներին: Իսկ այն հարցին, թե ՔՊ-ն կարո՞ղ է արդյոք 61 մանդատով սահմանադրական փոփոխություն իրականացնել, Գալյանը հայտնել է, թե այդ առումով իրավիճակ չի փոխվել։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը