Օգոստոսի 21-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Oրվա տեղական եւ միջազգային տնտեսական գլխավոր լուրերը
Տեղական
Պաշտպանական ծախսերը կարող են ընդհանրապես չբարձրանալ 2026 թվականին․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հնարավոր է 2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում չլինի կամ ընդհանրապես չլինի։ Նրա խոսքով՝ այս պահին դա իշխանությունների գնահատականն է, սակայն իրավիճակը կվերլուծվի օպերատիվ կերպով, և բոլոր որոշումները կկայացվեն համարժեք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացումներին։
2025-ի հուլիսին ՀԴՄ կանոնների խախտումների համար տուգանքները կազմել են 253.6 մլն դրամ
Հուլիսին հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ արձանագրվել են 649 հարկ վճարողի մոտ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 253.6 մլն դրամ։ Նրանցից 21-ը տուգանվել է 1 մլն դրամ և ավելի չափով։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 67 հարկ վճարողի մոտ՝ ընդհանուր 70 մլն դրամի չափով։
2025-ի հունիսի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
ՀՀ-ում 2025 թ. հունիսին աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 796,476։ Դրանցից 219,743 պետական և 576,733 ոչ պետական աշխատողներ։ Ամենամեծ զբաղվածությունը գրանցվել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում՝ 136,187 աշխատող։
2025-ի հուլիսին Հայաստան այցելել է 263,592 զբոսաշրջիկ
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ։ 2025 թ․ հունվար–հուլիսին ամենաշատ այցելուները եղել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։
Միջազգային
Թուրքիան մեկնարկում է Նախիջևանի հետ կապող երկաթուղու կառուցումը
Օգոստոսի 22-ին Իգդիր քաղաքում կմեկնարկի Թուրքիայի և Նախիջևանի կապող երկաթուղու շինարարությունը։ Նախագծի արժեքը կազմում է մոտ 2.4 միլիարդ եվրո, երթուղու երկարությունը՝ 224 կմ։ Երկաթուղին դիտարկվում է «Զանգեզուրի միջանցքի» մաս։
Հունվարի վերջից Դոնալդ Թրամփը գնել է ավելի քան 100 միլիոն դոլարի պարտատոմսեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր գնել է տարբեր ընկերությունների կորպորատիվ, ինչպես նաև պետական և մունիցիպալ պարտատոմսեր՝ ընդհանուր ավելի քան 100 մլն դոլար արժեքով։
ԵՄ-ում հուլիսին գնաճը մնացել է 2% մակարդակում
ԵՄ-ում գնաճը հուլիսին պահպանվել է 2% մակարդակում։ Սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի գների աճը հասել է 3.3%, ծառայությունների գների աճը դանդաղել է մինչև 3.2%։
Սաուդյան Արաբիան հունիսին ավելացրել է նավթի արդյունահանումը 6.2%-ով
Հունիսին Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը աճել է 6.2%-ով, հասնելով օրական 6.141 մլն բարելի։ Սակայն արտահանումը նվազել է 0.8%։ Տարեկան կտրվածքով արդյունահանումը աճել է 1.6%։
Հետաքրքիր
Ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետները կերկարաձգվեն
Կադաստրի կոմիտեն հայտարարում է, որ քաղաքացիներին կտրվի ևս մեկ հնարավորություն՝ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցներն ու կիսակառույցները հաշվառելու և հետագայում օրինականացնելու համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․