Օգոստոսի 13-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել այսօր Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը
Լոռու Քարաբերդում ոսկու հանքի վերաբերյալ հանրային լսումը լարված մթնոլորտում է անցել
Լոռու մարզի Քարաբերդ գյուղում ոսկու հանքի շահագործման հարցով հանրային լսումը վերածվել է լարված քննարկման։ Տնտեսվարող ընկերության ներկայացուցիչների և գյուղի բնակիչների միջև տեղի են ունեցել վիճաբանություններ, իսկ որոշ քաղաքացիներ վիճաբանել են միմյանց հետ։ Գյուղի մի քանի բնակիչներ, որոնք նախկինում դեմ էին հանքի շահագործմանը, փոխել են իրենց դիրքորոշումը, ինչի հետ կապված գյուղում կարծիք կա, թե տնտեսվարողը նրանց վրա ճնշումներ է գործադրել։ Փամբակ համայնքի ղեկավարը փորձել է հանդարտեցնել իրավիճակը՝ հայտարարելով, որ գյուղի բնակիչների վրա որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել։
Վարչապետը չի մասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում կայանալիք ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ նա օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվում է արձակուրդում։ Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել կլիմայական օրակարգի կարգավորման մոտեցումները, ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման ծրագրի արդիականացումը և դեղերի ընդհանուր շուկաների զարգացման հայեցակարգը։
ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է «Թրամփի ուղի» նախագիծը
Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտարարել է, որ «Թրամփի ուղի» նախագծի մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում պետք է հաշվի առնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և Ռուսաստանի սահմանապահների ներկայությունը Հայաստանում։ Նրա խոսքով՝ արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը պետք է նպաստի խաղաղության օրակարգին, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծի։
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողներին հայտնել է, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից առաջիկայում նախատեսվում է իրականացնել չվերթներ դեպի եվրոպական ուղղություններ։
Եվրոպական ռազմական օգնության ծախսերը Ուկրաինային գերազանցել են ԱՄՆ-ի ցուցանիշները
2022 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի հունիսը եվրոպական երկրները ծախսել են 35.1 միլիարդ եվրո՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար, ինչը 4.4 միլիարդով գերազանցում է ԱՄՆ-ի համանման ծախսերը։ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին տրամադրված 10.5 միլիարդ եվրո օգնությունից առնվազն 4.6 միլիարդը ուղղվել է նոր պայմանագրերին պաշտպանական ձեռնարկությունների հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․