Օգոստոսի 18-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Oրվա տեղական եւ միջազգային տնտեսական գլխավոր լուրերը
ՀՀ-ից ԵՄ պատրաստի սննդի արտահանումը հուլիսին աճել է 56%-ով
2025 թվականի հուլիսին Հայաստանից Եվրամիություն պատրաստի սննդի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 56%-ով։ Նույն ժամանակահատվածում ալկոհոլային խմիչքների արտահանումն ավելացել է 20%, իսկ ալյումինե արտադրանքինը՝ 35%։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս աճերը պայմանավորված են պետական աջակցության ծրագրով, որով պետությունը փոխհատուցում է ԵՄ-ում պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը։
ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական մթերքների արտադրության ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում
ԵԱՏՄ տարածքում 2025 թվականի հունվար–մայիս ամիսներին գյուղատնտեսական մթերքների արտադրությունն աճել է 1.8%-ով։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում՝ 10%։ Տվյալները ներկայացրել է ԵՏՀ-ն։
Հանրային տրանսպորտում չվճարող քաղաքացիներին տուգանելու հետ կապված տեխնիկական խնդիրներ են եղել
Վերջին երկու շաբաթում Երևանի հասարակական տրանսպորտում չվճարող քաղաքացիների նկատմամբ տուգանքներ հիմնականում չեն կիրառվել ծրագրային թերությունների պատճառով։ Խնդիրները ներկայում արդեն լուծվել են, և արձանագրվել է միայն 1 տուգանքի դեպք։
Հայաստանում մանրածախ և մեծածախ առևտրի ծավալներն աճել են
2025 թվականի հունվար–հունիսին Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 2 տրլն 953 մլրդ 471.8 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.9%-ով։
-
Մեծածախ առևտուրը կազմել է 1 տրլն 933 մլրդ 604.8 մլն դրամ (+3.4%)
-
Մանրածախ առևտուրը՝ 902 մլրդ 214.7 մլն դրամ
-
Ավտոմեքենաների առևտուրը՝ 117 մլրդ 652.3 մլն դրամ (+8.5%)։
Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։
Air Canada-ի բորտուղեկցորդուհիների գործադուլի պատճառով չվերթներ են չեղարկվել
Օգոստոսի 16-ին սկսված Air Canada-ի բորտուղեկցորդների գործադուլը արդեն ազդել է մոտ 500 հազար ուղևորի վրա։ Չվերթների չեղարկումները սկսվել են դեռևս օգոստոսի 14-ին՝ արհմիության և ավիաընկերության ղեկավարության միջև բանակցությունների ձախողումից հետո։ Արհմիությունը պահանջում է բարձրացնել աշխատավարձերը և վճարել այն ժամերի համար, երբ աշխատակիցները օդում չեն, բայց սպասում են թռիչքներին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․