Օգոստոսի 14-ի բիզնես լուրերը
Լուրեր |
օրվա տեղական եւ միջազգային տնտեսական գլխավոր լուրերը
Կառավարությունը ՀՀ ԱԳՆ-ին 40 մլն դրամ կտրամադրի արարողակարգային միջոցառումների համար
ՀՀ կառավարությունը 2025 թվականի երկրորդ կիսամյակում 40 մլն դրամ կտրամադրի ԱԳՆ-ին՝ օտարերկրյա արարողակարգային միջոցառումների կազմակերպման համար։ Գումարը նախատեսված է գիշերավարձի, պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման ծախսերի համար։
ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել Օման առանց մուտքի արտոնագրի
Օմանի կառավարությունը որոշել է 2025 թվականի օգոստոսի 11-ից ազատել ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից։ Այս քայլը փոխադարձ է՝ արձագանք Հայաստանի որոշմանը Օմանի քաղաքացիների համար վերացնել մուտքի արտոնագրի պահանջը։ Նախաձեռնությունը նպատակ ունի խթանել զբոսաշրջությունը և միջմարդկային կապերը։
Դպրոցներին լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի
Մինչև 10 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի այն դպրոցներին, որոնք ցուցաբերել են բարձր կատարողական։ Նպատակն է խրախուսել լավագույն արդյունքներ գրանցած հաստատություններին և աջակցել ցածր կատարողական ունեցողներին։ Ամեն տարի առավելագույնը 50 դպրոց կարող է օգտվել այս ծրագրից։
Սահմանվել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի ընթացակարգը
Կառավարությունը հաստատել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության նոր կարգը։ Օպերատորը կընտրվի մրցույթով՝ 15 տարի ժամկետով։ ՊԵԿ-ը ակնկալում է, որ համակարգը թույլ կտա վերահսկել խաղերի ֆինանսական հոսքերը և հարկային եկամուտների ավելացում կապահովի՝ 2026 թվականից շահումները հարկելու պայմաններում։
Ռուսները հունիսի սկզբից բանկերից ավելի քան 500 միլիարդ ռուբլի են կանխիկացրել
Ռուսաստանում հունիսի սկզբից բանկերից դուրս է բերվել ավելի քան 500 մլրդ ռուբլի։ Միայն անցյալ շաբաթ կանխիկացվել է 121 մլրդ ռուբլի։ Կենտրոնական բանկը դա կապում է բջջային ինտերնետի խափանումների հետ։
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում աճել է սպասվածից ավելի բարձր տեմպերով
2025 թվականի երկրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն աճել է 0.3%-ով՝ համեմատած նախորդ եռամսյակի։ Ծառայությունների ոլորտում արձանագրվել է 0.4%, շինարարությունում՝ 1.2% աճ, իսկ արտադրության ոլորտում 0.3% անկում։ Արտահանումն աճել է 1.6%, ներմուծումը՝ 1.4%։
Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել
Թուրքական լիրայի փոխարժեքը հասել է նոր պատմական նվազագույնի։ Շաբաթվա ընթացքում այն արժեզրկվել է 0.15%, իսկ տարեկան կտրվածքով՝ ավելի քան 21%։ 2025 թվականի առաջին կեսին լիրան դարձել է աշխարհի ամենաթույլ արժույթներից մեկը։
Արաբիկա սուրճը թանկանում է
Բրազիլիայի սուրճի արտահանումը 2025 թվականի հուլիսին նվազել է 20.4%-ով՝ նախորդ տարվա համեմատ։ ԱՄՆ-ում սուրճ ներկրողները դիմել են բրազիլական մատակարարներին մատակարարումների հետաձգման խնդրանքով՝ օգոստոսի 1-ից 50% ներմուծման մաքսատուրք մտցնելու պատճառով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․