Օգոստոսի 13-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական նորություններ
Հայաստանն և Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ ստորագրել են տնտեսական համաձայնագրեր, որոնք, ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատմամբ, նոր հնարավորություններ են ստեղծում ամերիկյան բիզնեսի համար։ Համաձայնագրերը բացահայտում են Հարավային Կովկասի զգալի ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում։
Օգոստոսի 12-ին մեկ օրում Ռուսաստանի Դաշնություն է մուտք գործել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար։ Տվյալը հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ սա տարվա լավագույն ցուցանիշն է մեկ օրվա ընթացքում։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հուլիսին, 2024 թվականի հուլիսի համեմատ, Հայաստանում արձանագրվել է 3,4% 12-ամսյա գնաճ։ Նույն ժամանակահատվածում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 4,7%-ով, իսկ ամսական կտրվածքով նվազել են 2,7%-ով։
Ռուսաստանը մեծացրել է Հայաստան մատակարարվող գյուղատնտեսական արտադրանքի ծավալները։ 2025 թվականի հունվար-մայիսին մատակարարված հիմնական ապրանքներն են եղել ցորենը, շոկոլադը և ալրային հրուշակեղենը։ Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ երկրներին Ռուսաստանը մատակարարել է մոտ 4,6 միլիոն տոննա գյուղմթերք՝ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ։
Միջազգային նորություններ
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է պատմական 37 տրիլիոն դոլարի։ Կոնգրեսի համատեղ տնտեսական կոմիտեն կանխատեսում է, որ ներկայիս աճի տեմպերով 2026 թվականի փետրվարին պարտքը կավելանա ևս 1 տրիլիոն դոլարով։ Միևնույն ժամանակ, հուլիսին դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմել է 291,143 միլիարդ դոլար, ինչը 19,4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։
Եվրոպական երկրները 2022 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի հունիս տրամադրել են 35,1 միլիարդ եվրո ռազմական օգնություն Ուկրաինային։ Սա 4,4 միլիարդ-ով ավելի է, քան ԱՄՆ-ի համանման ծախսերը։ Մայիս-հունիս ամիսներին տրամադրված 10,5 միլիարդ եվրոյի առնվազն 4,6 միլիարդը ուղղվել է պաշտպանական ձեռնարկությունների հետ պայմանագրերին։
Tesla Energy Ventures ընկերությունը դիմում է ներկայացրել Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի մատակարարման արտոնագիր ստանալու համար։ Եթե այն հաստատվի, ընկերությունը 2026 թվականին կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել բնակչությանը և բիզնեսին։ Tesla Electric-ն արդեն գործում է Տեխասում։
Գերմանիայում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գարեջրի վաճառքները նվազել են 6,3%-ով՝ հասնելով 3,9 միլիարդ լիտրի, ինչը պատմական նվազագույնն է 1993 թվականից ի վեր։ ԵՄ երկրներ մատակարարումները նվազել են 5%-ով՝ կազմելով 406,9 միլիոն լիտր։
Հետաքրքիր
2025 թվականի հունիսին Հայաստանում գրանցվել է 2,048 անհատ ձեռնարկատեր, 747 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 40 հասարակական կազմակերպություն և 10 փակ բաժնետիրական ընկերություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․