Հրազդանի կիրճում կկառուցվի բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի. որքան բյուջե է նախատեսված
Լուրեր |
Նախատեսվում է նաև բարելավել տարածքի տրանսպորտային և հետիոտնային ենթակառուցվածքները:
Երևանի Հրազդանի կիրճի սկզբնամասից մոտ 5.5 կմ հատվածում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի։ Ծրագրի իրականացման համար կհատկացվի 172.6 մլն դրամ։
Ծրագրով նախատեսվում է ստեղծել զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային և միջոցառումների անցկացման հարթակներ, ինչպես նաև բացօթյա կինոդիտման տարածքներ։
Նախատեսվում է նաև բարելավել տարածքի տրանսպորտային և հետիոտնային ենթակառուցվածքները՝ բարձրացնելով կիրճի հասանելիությունն ու անվտանգությունը։
Քաղաքապետարանի տվյալներով՝ նախագիծը Հրազդանի կիրճի վերակազմակերպման ընդհանուր ծրագրի մաս է։ Հայեցակարգը մշակվել է Ասիական զարգացման բանկի գործընկերների աջակցությամբ։
Բացի այդ, նախատեսվում են լրացուցիչ նախագծեր, այդ թվում՝ քայլուղու և հեծանվուղու կառուցում, որոնց իրականացմանը կարող են ներգրավվել նաև մասնավոր ներդրողներ։
Նախագիծը հաստատվել է Երևանի ավագանու կողմից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Chronicle․ AI-ի հզոր գործիք, թե՞ գաղտնիության նոր սպառնալիք
2026/04/21/ 15:54 -
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ Փաշինյանին
2026/04/21/ 15:21 -
Հայաստանը և Վրաստանը կարող են շահել կապիտալի և զբոսաշրջության հոսքերի վերաբաշխումից․ ԱՄՀ
2026/04/21/ 15:03 -
Համաշխարհային բուրմունքի հայկական արմատներն ու ապագայի տեսլականը․Արտակ Ալեքսանյանի անդրադարձը
2026/04/21/ 14:57 -
Գերմանիայում քննարկվում է պահեստազորայինների տարիքային շեմի բարձրացումը
2026/04/21/ 14:55 -
Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել
2026/04/21/ 14:41 -
Հրազդանի կիրճում կկառուցվի բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի. որքան բյուջե է նախատեսված
2026/04/21/ 14:38 -
Նեթանյահուն հայտարարել է Իրանից բխող սպառնալիքի չեզոքացման մասին
2026/04/21/ 14:08 -
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան
2026/04/21/ 14:04 -
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
2026/04/21/ 13:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.