Հրապարակվել են ԱԺ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

Ցուցակները ներկայացված են ըստ ընտրական տեղամասերի՝ օրենքով սահմանված ժամկետում՝ քվեարկությունից 40 օր առաջ։

ՀՀ ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները արդեն հրապարակված են։

Ցուցակները ներկայացված են ըստ ընտրական տեղամասերի՝ օրենքով սահմանված ժամկետում՝ քվեարկությունից 40 օր առաջ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ստուգել իրենց տվյալները elections.mia.gov.am հարթակում։

Որոնման համակարգում հնարավոր է մուտքագրել անունն ու ազգանունը՝ պարզելու համար ընտրատեղամասը, որտեղ պետք է մասնակցել քվեարկությանը։

Ավելի ճշգրիտ արդյունքի համար կարելի է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։

Բացի այդ, հարթակում հասանելի են նաև ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ համայնքների և տեղամասերի, ներբեռնման հնարավորությամբ։

ՆԳՆ-ն հորդորում է քաղաքացիներին ժամանակին ստուգել իրենց տվյալները և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան մարմիններին՝ ճշգրտումների համար։