Տարեցտարի ձևավորվելով որպես ոլորտի գլխավոր հարթակ, էքսպոն մեկ հարկի տակ է համախմբում ՄՌԿ մասնագետների, բիզնես առաջնորդների և ոլորտի փորձագետների։
Այս տարվա լավ նորություններից մեկն այն է, որ միջոցառմանը կմասնակցի միջազգային փորձագետ և հրավիրված բանախոս Ալեքսեյ Վերետենովը։ Նրա հիմնական ելույթը նվիրված է լինելու․ «Կազմակերպչական մոդելներ և կուլտուրա․ բիզնեսի տրանսֆորմացիայի թաքնված շարժիչ ուժերը» թեմային։
Միջոցառման շրջանակում նախատեսված են իհարկե ցուցահանդեսներ՝ ՄՌԿ նոր գործիքակազմերի և ծառայությունների ներկայացում, գործընկերների ելույթներ և արդյունավետ նեթվորքինգի հնարավորություններ։
Ամսաթիվ․ 14 հոկտեմբերի, 2025
Վայր․ The Alexander, a Luxury Collection Hotel, Երևան
Ժամ․ 16:00–21:00

