ABNews

Ինչպե՞ս վերականգնել վաճառքները Wildberries-ում. Էկոնոմիկայի նախարարության ուղեցույցը գործարարներին

Լուրեր | 2026/05/11 15:05

Ինչպե՞ս վերականգնել վաճառքները Wildberries-ում. Էկոնոմիկայի նախարարության ուղեցույցը գործարարներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Wildberries էլեկտրոնային հարթակով հայկական ապրանքների վաճառքի աստիճանական վերականգնման գործընթացի վերաբերյալ։

Մաքսային նոր պահանջների համատեքստում արտահանման համար այսուհետ պարտադիր է լինելու փաստաթղթային ամբողջական փաթեթի առկայությունը։

Անհրաժեշտ փաստաթղթերը՝ ըստ ապրանքատեսակների.

1. Հայաստանում և ԵԱՏՄ-ում արտադրված ապրանքներ

  • Սերտիֆիկացման ենթակա ապրանքներ. Համապատասխանության սերտիֆիկատ և որակի հայտարարագիր։ (Դիմել՝ armnab.am

  • Այլ ապրանքներ. Ծագման սերտիֆիկատ (Տրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից՝ armcci.am) կամ ծագումը հաստատող այլ հիմքեր (invoice, լուսանկարներ, հրահանգներ)։

2. ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքներ

  • Մաքսային հայտարարագիր։

Ինչո՞ւ էին վաճառքները դադարեցվել. Wildberries-ը նախկինում անժամկետ դադարեցրել էր Հայաստանից վաճառքները՝ ՌԴ տարածքում մաքսային ձևակերպման նոր վերահսկողական ընթացակարգերի պատճառով։ Ներկայումս գործընթացը կարգավորման փուլում է, և վաճառքների վերականգնումը տեղի կունենա աստիճանաբար՝ ըստ մակնշման և փաստաթղթային պահանջների կատարման։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը