ABNews

Ինչպե՞ս ճիշտ դիմել Չինաստանի կրթաթոշակային ծրագրերին․ Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրենի հորդորն ու կանոնները

Լուրեր | 2026/06/12 13:09

Ինչպե՞ս ճիշտ դիմել Չինաստանի կրթաթոշակային ծրագրերին․ Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրենի հորդորն ու կանոնները

Այս տարի կրկին ականատես եմ լինում մի երևույթի , երբ բազմաթիվ տաղանդավոր հայ ուսանողներ փայլուն հանձնում են քննությունները, ստանում չինական լավագույն բուհերի հրավերները, սակայն արդյունքում չեն ստանում կրթաթոշակ։ Այա մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը։

«Պատճառը մեկն է. նրանք պարզապես ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով չեն դիմել կրթաթոշակային ծրագրերին:

Չինաստանում սովորելու համար միայն համալսարան ընդունվելը բավարար չէ և կրթաթոշակ ստանալու գործընթացն ունի իր առանձին «խաղի կանոնները», հատուկ ընթացակարգերն ու վերջնաժամկետները (deadlines):

  • Չինաստանի կառավարական կրթաթոշակ (CSC - Chinese Government Scholarship)

Ամենատարածված և լիարժեք կրթաթոշակն է (ներառում է ուսման վարձ, կացարան, ապահովագրություն և ամսական թոշակ)։

Type A (Երկկողմ ծրագրերով).Դիմում եք Ձեր երկրի ԿԳՄՍ նախարարության կամ Չինաստանի դեսպանատան միջոցով։

Type B (Համալսարանական հայտով). Դիմում եք անմիջապես չինական բուհին, որն ունի CSC քվոտաներ։

  • Կոնֆուցիուսի ինստիտուտի կրթաթոշակ

Նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են խորանալ չինարենի, չինական գրականության կամ չինարենի դասավանդման մեջ (կարճաժամկետ, 1 տարի, բակալավրիատ կամ մագիստրատուրա):

Դիմումը ներկայացվում է առցանց, սակայն պարտադիր է ունենալ երաշխավորագիր (Recommendation Letter) երաշխավորող կառույցից (օրինակ՝ Կոնֆուցիուսի ինստիտուտից): HSK/ HSKK մակարդակներ:

  • Մարզային և քաղաքային կրթաթոշակներ (Provincial & Municipal Scholarships)

Չինաստանի տարբեր նահանգներ (օրինակ՝ Jiangsu, Zhejiang) և քաղաքներ (Շանհայ, Պեկին) ունեն իրենց սեփական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակներ օտարերկրյա ուսանողների համար։

Դիմումը կատարվում է անմիջապես համալսարանի միջազգային ուսանողների բաժնի(International Office) միջոցով՝ բուհի հայտի հետ միասին։

Համալսարանական կրթաթոշակ

Տրամադրում է համալսարանը դիմորդի դիմումը հիմք ընդունելով: Հիմնականում տրվում է առանձնակի առաջադիմություն ցուցաբերած դիմորդներին:

ԿԱՆՈՆՆԵՐ

  • Նախապատրաստվեք 1 տարի շուտ.Կրթաթոշակների հայտերի ընդունումը սովորաբար սկսվում է դեռ նախորդ տարվա դեկտեմբեր-հունվար ամիսներին և ավարտվում մարտ-ապրիլին։

  • HSK և HSKK սերտիֆիկատներ.Ինչքան բարձր է Ձեր չինարենի մակարդակը, այնքան անհամեմատ մեծ է կրթաթոշակ ստանալու շանսը, նույնիսկ եթե անգլիախոս ծրագրով եք դիմում։

  • Ուսումնական պլանը (Study Plan/Research Proposal) և երաշխավորագրերը պետք է կազմված լինեն անթերի։

  • CSCA. 60 բալից որ ցածր:

Իմ հորդորը բոլոր դիմորդներին. Մի՛ սահմանափակվեք միայն համալսարանի կայքում «Register» սեղմելով։ Ուսումնասիրեք կրթաթոշակային ֆոնդերը, կապ հաստատեք համապատասխան մասնագետների ու կառույցների հետ և հայտերը լրացրեք գրագետ»,- գրել է Սարգսյանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը