Հունիս ամսվա տվյալներով՝ կենսաթոշակների և նպաստների հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 335 հազար քաղաքացի, իսկ հետվճարի միջին չափը կազմել է 4,140 դրամ։
Ծրագրի մեկնարկից մինչ օրս տրամադրված հետվճարը կազմել է շուրջ 24 մլրդ դրամ, իսկ անկանխիկ շրջանառության ծավալը՝ 258 մլրդ դրամ։
Ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից
Այն քաղաքացիները, ովքեր կենսաթոշակը կամ նպաստն ստանում են անկանխիկ եղանակով և ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարում են վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով, ստանում են հետվճար՝ կատարած գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավել, քան ամսական 6,000 դրամ։
Ծրագրին մասնակցող բանկերը՝
ԱԿԲԱ բանկ ԲԲԸ
ԱՄԻՕ բանկ ՓԲԸ
ԱյԴի բանկ ՓԲԸ
Արարատբանկ ԲԲԸ
Արդշինբանկ ՓԲԸ
Արցախ բանկ ՓԲԸ
Էվոկաբանկ ՓԲԸ
Ինեկոբանկ ՓԲԸ
Կոնվերս բանկ ՓԲԸ
Հայէկոնոմբանկ ԲԲԸ
Յունիբանկ ԲԲԸ

