2025թ․-ի առաջին յոթ ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,662 մլրդ դրամ։ Սա 2024թ․ համադրելի ժամանակահատվածի համեմատ ավել է 224․2 մլրդ դրամով կամ 15.6%-ով։
Նույն ժամանակահատվածում բյուջեի ծախսերը կազմել են 1,722 մլրդ դրամ։ Սա 2024թ․-ի ցուցանիշը գերազանցում է 226․9 մլրդ դրամով կամ 15.2%-ով։
2025թ․-ի հունվար-հուլիսին բյուջեի պակասուրդը կազմել է 60․7 մլրդ դրամ, ինչը 2․7 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Միայն 2025թ․ հուլիս ամսվա կտրվածքով՝
- Եկամուտները կազմել են 228․4 մլրդ դրամ,
- Ծախսերը՝ 249․9 մլրդ դրամ,
- Պակասուրդը՝ 21․5 մլրդ դրամ։

